ԼՂ-ից տեղահանվածները կկարողանան հիփոթեքի բարենպաստ պայմաններով ձեռք բերել անշարժ գույք ԼՂ-ից տեղահանվածները հիփոթեքի բարենպաստ պայմաններով ձեռք կբերեն անշարժ գույք:  Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում: Ծրագրի  շահառուներին  տրվող   աջակցությունը  կուղղվի  բացառապես հիպոտեկային վարկի ամենամսյա վճարների  մարմանը: Ծրագրի շնորհիվ 2022 թվականի   դեկտեմբերի 30-ի  դրությամբ հավաստագիր է ստացել 3293 շահառու, որից մոտ 120 շահառուի հիպոտեկային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում: Փոփոխությունների նպատակն է բարելավել ծրագրի պայմանները` հնարավորություն ընձեռելով շահառուներին ստանալ հավասարաչափ աջակցություն` անկախ ձեռք բերվող գույքի արժեքից: