Արդյո՞ք կփոխվի Հայաստանի վարկային համակարգը. կառավարությունն առաջարկում է նոր մոտեցում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը. դիտեք ABNews.am կայքում
ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում. դիտեք ABNews.am կայքում
Ցուկերբերգի Meta-ն 1մլն դոլար է նվիրաբերել Թրամփի երդմնակալության հիմնադրամին
Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 400 մլրդ դոլարը
«Երեւանի ավտոբուսը» ազատվեց մաքսատուրքից՝ 171 ավտոբուսների ներկրման համար
Թայվանը կղզու ափերի մոտ գրանցել է չինական 47 անօդաչու սարք և 21 նավ
Ինչու՞ են Հայաստանից ԱՄՆ վիզա ստանալու շանսերը նվազել. 2024-ի կարևոր փաստերը՝ ABNews.am կայքում
Ինչու՞ է 2024-ին ՀՀ ներքին պարտքը գերազանցում արտաքինին. պետական ֆինանսների վերլուծություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը համագործակցում է IFC-ի հետ՝ խթանելու ներառական ֆինանսավորումն ու կլիմայական նախագծերը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԿԲ-ն սահմանում է գնաճի նոր ուղենիշ. ի՞նչ է սա նշանակում տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Bloomberg. ՆԱՏՕ-ն կարող է բարձրացնել ռազմական ծախսերի շեմը մինչև ՀՆԱ-ի 3%-ը
2024-ի նոյեմբերին Հայաստան այցելել է 152.976 զբոսաշրջիկ
Կալիֆոռնիայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 1,1 հազար հեկտարը. ABC
Կայուն կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 200 միլիարդ դոլարը
Երևանի փողոցներից հեռացվել է 15,000 գովազդային միջոց
OpenAI-ը հասանելի է դարձրել Canvas-ը՝ փոխելով տեքստի և կոդի հետ աշխատելու ձևաչափը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունն աջակցություն կտրամադրի ջրախնայողական համակարգերի ներդրման համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Business Insider. Ռուսաստանը շուտով կդառնա համաշխարհային առաջատար նավթ արտահանողը

Փտր 16, 2023 16:37
57
ADS

Ռուսաստանը շուտով կդառնա նավթի համաշխարհային առաջատար արտահանողը։ Այս մասին գրում է Business Insider հրատարակությունը ՝ Bank of America-ի վերլուծաբաններին հղում անելով։ Ինչպես նշվում է հոդվածում, Ռուսաստանից նավթի ներհոսքը համաշխարհային շուկա, չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցներին, վառելիքի ավելցուկ է առաջացրել։ Բանկի վերլուծաբանների կարծիքով ՝ Ռուսաստանից համաշխարհային շուկա նավթի մատակարարումների ծավալը կատարյալ անակնկալ էր Արևմուտքի համար։ Վերլուծաբանները խոստովանել են, որ շուտով Ռուսաստանը վառելիքի խոշորագույն մատակարարի դիրքը կվերադարձնի համաշխարհային շուկա։ Վերլուծաբաններն ընդգծել են, որ ռուսական նավթի մատակարարումները արդեն գերազանցել են կանխատեսումները։
«Ռուսաստանից նավթի ակնկալվողից ավելի արտահանումը կարող է օգնել նրան վերականգնել իր դերը ՝ որպես նավթ արտահանող աշխարհում»,- ասվում է հոդվածում։

Ռուսական նավթի գնային շեմ մտցնելու որոշումը, որն ընդունվել է Եվրամիության երկրների, G7-ի և Ավստրալիայի կողմից, ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 5-ից։ Գների առաստաղը սահմանվել է մեկ բարելի դիմաց 60 դոլար, հունվարի 15-ից հետո այն պարբերաբար կվերանայվի։ Սահմանափակումները կազդեն նավթի ծովային փոխադրումների հետ կապված ծառայությունների լայն շրջանակի վրա։ Կրեմլը հրաժարվել է ընդունել արևմտյան երկրների որոշումը։

Դեկտեմբերի 5-ից սկսում է գործել նաև ԵՄ էմբարգոն ռուսական նավթի օֆշորային մատակարարումների վրա։ Փետրվարի 5-ից արգելք է դրվել ռուսական նավթամթերքի ներկրման վրա, սահմանվել են նաև դրանց գնային սահմանափակումներ ՝ 100 դոլար և 45 դոլար մեկ բարելի համար։ Ռուսաստանը հակադարձել է Արևմուտքի պատժամիջոցներին: 2023 թվականի փետրվարի 1-ից Ռուսաստանը սկսեց արգելել ռուսական նավթի մատակարարումը երկրներ, որոնք օգտագործում են գնային առաստաղը։