Եվրոպական բանկերի եռամսյակային հաշվետվություններ․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Մայրաքաղաքում սպասվում են շինարարական և այլ տեսակի աշխատանքներ․ մանրամասները՝ ABnews.am կայքում
«Ռեալը» դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը՝ տարեկան ավելի քան 1 միլիարդ եվրո եկամուտով
Վրաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը կհանգեցներ տնտեսական անկման 17%-ով
ՌԴ–ն արհեստականորեն կդանդաղեցնի YouTube–ի աշխատանքը 70%-ով
Էլեկտրոնային փաստաթղթերի գրանցման նոր հնարավորություններ Կադաստրի կոմիտեում․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Spotify-ի բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճել են 14,77%-ով՝ հասնելով 339,1 դոլարի
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու Բաբայան փողոցը
ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային
Եղանակի տեսությունը հուլիսի 26-ին․ օդի ջերմաստիճանը կնվազի․ մանրամասները՝ ABnews.am կայքում
ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 4.28%-ով և կազմել 67,062.38 դոլար
30 դատապարտյալ դրական գնահատական է ստացել էքստեռն քննությունից
515,430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ շուրջ 7 ամսում. ՆԳՆ խոսնակը հերքում է տարածել
2024թ․ 2-րդ եռամսայակում բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են
Կապի օպերատորների կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են 7.1%-ով
2024թ. հունվար-հունիսին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
Wildberries-ը վիրտուալ մոդելների վրա հագուստ «փորձելու» ծառայություն է փորձարկում
ԶՊՄԿ-ն կրկին առաջատար է․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Դոլարի ու ռուբլու փոխարժեքներն աճել են, ոսկու գինը՝ նվազել. ՀՀ ԿԲ, 26/07/24

Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մրտ 29, 2024 16:07
68
ADS

ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման  ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների դեմ անզիջում պայքարը:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության  ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության ղեկավար անձինք, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքների պահանջները՝ բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշում օտարվող բնակարանների արժեքները՝ այդ կերպ պայմաններ ստեղծելով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում  հարկման օբյեկտները թաքցնելու  համար։

Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ընկերության տնօրեն Լ․Բ․-ն, իրենց ընկերության կառուցած շենքից 95.9 քմ մակերեսով,  81 միլիոն դրամ իրական վաճառքի գնով բնակարանը վաճառելու նպատակով, բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 80 հազար ԱՄՆ դոլար: Նշված գումարը ստանալուց հետո, ՊԵԿ աշխատակիցների կողմից  տնօրեն Լ․Բ․-ն և գործարքի կատարմանը ներգրաված Մ․Ա․-ն՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած  հիմնավոր կասկածի առկայության հիմքով,  ձերբակալվել և բերվել են Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։

Առերևույթ հանցանքի վերաբերյալ ՊԵԿ ՀՕՀ վարչությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ ներկայացնելով նաև ձերբակալված անձանց և կազմված փաստաթղթերը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանություն