Նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների թիվն աճել է
Լուրեր |
Բիզնեսն արդեն երկու տարուց ավելի է, որ օգտվում է նախնական մաքսային հայտարարագրի առավելություններից։ Ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները, մինչև ապրանքի Հայաստանի սահմանը հատելը, էլեկտրոնային եղանակով ներկայացնում են նախնական հայտարարագիր և 24/7 ռեժիմով անմիջապես սահմանային անցակետում իրականացնում այդ ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները, ստանում ապրանքը և անմիջապես տնօրինում այն:
Նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողների թիվը և հայտարարագրերի քանակն անընդհատ ավելանում է։ ՊԵԿ-ի վիճակագրությամբ՝ միայն օգտվող ընկերությունների թիվը 2023-ին արդեն իսկ աճել է ավելի քան 173 տոկոսով։ Ներկայացված հայտարարագրերի քանակը, եթե 2022-ին կազմել է 2300, ապա 2023-ին՝ 9000, իսկ ներկա պահի դրությամբ թիվը հասել է 11 300 հայտարարագրի։
Սահմանային կետից ապրանքների բացթողնման դեպքում այլևս կարիք չի լինում ներմուծված բեռը տեղակայել ժամանակավոր պահպանության պահեստներում, ինչի շնորհիվ տնտեսվարողները խնայում են ժամանակ և ֆինանսական միջոցներ։ Մինչ համակարգի գործարկումը, ներմուծված բեռը ժամանակավոր պահպանության պահեստներում պահպանության համար, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր բեռնատար տրանսպորտային միջոցի համար ստիպված լրացուցիչ վճարումներ էին կատարում, օրական միջինում 20 հազար դրամ, այնինչ, նախնական մաքսային հայտարարագից օգտվելու պարագայում, այժմ ապրանքների պահպանության համար որևէ գումար վճարելու անհրաժեշտություն այլևս չկա։ Մեկ տարվա ընթացքում նախնական մաքսային հայտարարագրմամբ ապրանքներ ներմուծող բեռնատար տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է ավելի քան 4 անգամ։ Եթե 2022 թվականի ընթացքում այդ մեթոդով ապրանքներ են ներմուծվել շուրջ 4000 բեռնատարի միջոցով, ապա 2023 թվականին՝ թիվը հասել է արդեն շուրջ 16800-ի։
https://youtu.be/d8hyK4OTiFE?si=QekYdEZCWeVaYb3x
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱԱՊՀ-ն Հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին քաղաքական ուղերձով
2025/12/09/ 18:30 -
Time ամսագիրը ԴիԿապրիոյին անվանել է 2025թ. տարվա արտիստ
2025/12/09/ 17:50 -
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը և ԵՄ-ը կվերացնեն վնասակար դրույթները. Ադրբեջանի ԱԳՆ
2025/12/09/ 17:10 -
QR-ները՝ հայկական բիզնեսում․ խնդիրներ, ռիսկեր, կոռուպցիայի կասկած․ Հետք
2025/12/09/ 16:06 -
Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակների մասին
2025/12/09/ 15:48 -
Զովունիում գտնվող գազալցակայանի գործունեությունը կասեցվել է. Պատճառը հայտնի է
2025/12/09/ 15:44 -
Տարեսկզբից ի վեր ԱՄՆ պետդեպը տարբեր կատեգորիաների 85 հազար վիզա է չեղարկել
2025/12/09/ 15:40 -
Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է․ ֆինանսական համակարգի վրա դրա ազդեցությունը
2025/12/09/ 14:41 -
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
2025/12/09/ 13:29 -
Bluebird. Վիտրաժային գեղեցկություն՝ որն արտացոլում է ձեր տան անհատականությունը
2025/12/09/ 12:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2025 Թ․
AI և փափուկ հմտություններ․ ՀԲԸՄ-ն և DSIK Հայաստանը մի հարթակում են համախմբել բիզնեսն ու նորագույն տեխնոլոգիաները