Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
Լուրեր |
Նոր պրոդուկտների ներդրումից մինչև հաճախորդների փորձառության բարելավմանը միտված քայլեր, պորտֆելի էական աճ և նոր ռազմավարություն. Կոնվերս Բանկի Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ զրուցել ենք նախորդ տարվա ցուցանիշների, հաջողությունների և 2024-ի ծրագրերի մասին:
- Ի՞նչ ցուցանիշներով է 2023-ը ամփոփել Կոնվերս Բանկի Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտը:
2023թ-ին Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի գործունեությունը հիմնականում ուղղված է եղել ՓՄՁ ֆինանսավորման համար բարենպաստ միջավայրի զարգացմանը, լիզինգային ֆինանսավորման խթանմանը, ինչպես նաև կորպորատիվ վարկային պրոդուկտների վերանայմանն ու նոր պրոդուկտների ներդրմանը:
Թիմի ջանքերով 2023թ. վերջի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Բանկի կորպորատիվ վարկային պորտֆելն աճել է 18%-ով: 2023թ. լիզինգային ֆինանսավորման խմբի կազմավորման և Converse Leasing պրոդուկտի ներդրման շնորհիվ հատկապես տպավորիչ աճ է գրանցվել լիզինգի ֆինանսավորման ոլորտում:
Եթե դիտարկենք ըստ ոլորտների, ապա մեծ է հատկապես առևտրի, շինարարության և ծառայությունների ոլորտների ընկերությունների ֆինանսավորման ծավալը:
Վերը նշված ցուցանիշները վկայում են բիզնես գործընթացների արդյունավետության, Բանկի առաջարկների նկատմամբ պահանջարկի մասին: Ոչ պակաս կարևոր դերակատարում է ունեցել պոտենցիալ հաճախորդների հետ ամենօրյա շփումը, ֆինանսավորման հարցում ցուցաբերվող ճկունությունը և անհատական մոտեցումը:
- Որո՞նք են Կոնվերս Բանկի սկզբունքներն ու արժեհամակարգը բիզնեսի ֆինանսավորման առումով:
Կոնվերս Բանկի համար բիզնեսի ֆինանսավորումն ինքնանպատակ չէ. մենք կատարում ենք ներդրում բիզնեսի կայացման և զարգացման համար, բացի ֆինանսավորումը՝ տալով անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցելով բիզնեսի ֆինանսավորման լավագույն լուծումը գտնելու հարցում, հաճախորդների հետ անցնելով բիզնեսի կայացման ու զարգացման ողջ ճանապարհը, անհրաժեշտության դեպքում կիսելով պատասխանատվությունն ու ռիսկերը:
Մեր հաճախորդներին առաջարկում ենք շուրջօրյա հասանելիություն սպասարկող մենեջերների հետ, աջակցություն, ճկուն մոտեցումներ:
Կարևորում ենք նաև հենց հաճախորդի նախընտրելի միջավայրում սպասարկումը՝ բացի Բանկ այցելելուց առաջարկելով թվային գործիքակազմ, ինչպես նաև տարբեր պրոդուկտների շրջանակում ֆինանսավորում ստանալու հնարավորություն:
- Ի՞նչ պրոդուկտներով և հնարավորություններով է ներկայանում Կոնվերս Բանկը շուկայում:
Կոնվերս Բանկն այսօր առաջարկում է լայն գործիքակազմ բիզնեսի ամենատարբեր ֆինանսական կարիքները հոգալու համար՝ սկսած տարբեր նպատակայնության և ժամկետայնության վարկավորումից մինչև լիզինգ, ակրեդետիվների թողարկում, միջազգային առևտրի ու գործարքների ֆինանսավորման լայն գործիքակազմ:
Բարեփոխումների ճանապարհին մենք իրականացրել ենք ծավալուն ուսումնասիրություն հաճախորդների շրջանում: Հավաքագրված տվյալների հիման վրա մշակվել է նոր թվային ռազմավարություն. մեր ծառայություններն ու դրանց մատուցման եղանակները լինելու են առավել նպատակային, անհատականացված և ուղղված հաճախորդների փորձառության բարելավմանը:
Մենք շարժվելու ենք բիզնեսի ֆինանսավորման թվային գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ, սակայն եթե հաճախորդը խորհրդատվության կամ անմիջական շփման կարիք ունենա, ապա նրան սիրով սպասելու ենք մասնաճյուղերում։
Ինչ վերաբերում է ներկայում գործող թվային լուծումներին, ապա այսօր հաջողությամբ գործում է Կոնվերս Բանկի բիզնես վարկերի առցանց հարթակը՝ sme.conversebank.am: Հարթակում 24/7 ռեժիմով իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են դիմել վարկավորման համար ու սեղմ ժամկետներում ստանալ ներկայացված հայտի նախնական կարգավիճակ:
Արդեն մոտ մեկ տասնամյակ է հաջողությամբ գործում է նաև Converse Business հավելվածը, որի թարմացված տարբերակը հաճախորդներին ենք ներկայացրել վերջերս: Այն տնտեսվարողներին հնարավորություն է տալիս հարմարավետ միջավայրում շուրջօրյա կառավարել բիզնես ֆինանսներն ու իրականացնել տարատեսակ գործառնություններ:
Նշված երկու թվային լուծումն էլ պարբերաբար թարմացվում են, հարմարեցվում ժամանակի և հաճախորդների պահանջմունքներին:
-Որո՞նք են լինելու Բանկի գործունեության հիմնական ուղղությունները 2024-ին և ի՞նչ ակնկալիքներ ունեք:
2024-ին մեր գործունեությունն ուղղված է լինելու թվային գործիքակազմի ընդլայնմանը, Բանկի՝ բիզնեսի ֆինանսավորման տեսանկյունից գրավչության բարձրացմանը: Քայլեր կձեռնարկվեն ֆինանսավորման գործող պայմանների բարելավման ուղղությամբ, ինչի շնորհիվ Կոնվերս Բանկը շուկայում հանդես կգա նոր մրցունակ պրոդուկտներով և առաջարկներով՝ հաճախորդներին տալով ֆինանսավորման լայն հնարավորություններ:
Կարծում եմ՝ փոփոխությունները դրական կընկալվեն հաճախորդների կողմից, ինչը կարտացոլվի 2024-ի արդյունքների վրա պորտֆելի աճի տեսքով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 7-ի կարևոր լուրերը
2026/02/07/ 19:19 -
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54 -
Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
2026/02/06/ 14:38 -
Նապոլեոն III-ի կնոջ թագը գրեթե անվնաս է և կարող է վերականգնվել
2026/02/06/ 13:03
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․