Խոշոր նվերներ՝ Ani Product-ի Jucinad ապրանքանիշից իր հավատարիմ սպառողիներին. դիտեք ABNews.am կայքում
«Թանգարանային գիշերը»՝ Ակբա բանկի հետ. դիտեք ABNews.am կայքում
ԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս ազատվել վարկային բեռից կամ պարտքերից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ճապոնիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում նվազել է 0.2%-ով
Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 20-22 աստիճանի
Qatar Airways-ը Boeing-ի հետ կնքել է 96 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր
2025թ.-ի մարտի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 2.02 տրլն դրամ (+16.3%)
Շվեյցարիայում 10,03 կարատանոց կապույտ ադամանդը վաճառվել է 21,5 միլիոն ԱՄՆ դոլարով
LinkedIn Local Yerevan 2025. Նոր նշաձող բիզնես նեթվորքինգի մշակույթում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կատարը ԱՄՆ-ից կգնի 42 մլրդ դոլարի սպառազինություն. Թրամփ
Վրաստանում գործազրկության մակարդակը 2024-ին նվազել է 2,5%-ով
ԵՄ ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը և EBRD-ն համագործակցության համաձայնագրեր են ստորագրել. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. մարտին Հայաստանում գրանցվել է 3,273 նոր իրավաբանական և անհատ ձեռնարկատիրական միավոր
Ինչու են հազարավոր մարդիկ որոշել բիզնես սկսել հենց հիմա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1.5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր
Երիտասարդները կազմում են աշխարհի բնակչության 25%-ը. ՄԱԿ

Գերմանիայում գնաճը ապրիլին հասել է ռեկորդային 7,4 տոկոսի

Մյս 11, 2022 13:48
105

Գնաճը Գերմանիայում ապրիլին աճել է մինչև 7,4%, ինչը ռեկորդային ամենաբարձրն է պետության վերամիավորումից հետո: Այս մասին հաղորդվում է երկրի վիճակագրության դաշնային բյուրոյի (Destatis) մամուլի հաղորդագրությունում։
Նշվում է, որ սպառողական գներն ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 7,4%-ով։ «Գնաճը վերամիավորված Գերմանիայում երկրորդ ամիսն անընդմեջ հասել է նոր բարձրակետի», — ասել է Destatis-ի նախագահ դոկտոր Գեորգ Թիելը: Բյուրոն նշել է, որ մինչ այս մարտին գնաճը հասել էր 7,3 տոկոսի ՝ հիմնականում էներգակիրների գների աճի հետևանքով։ Նրանք կարծում են, որ Գերմանիայում ավելի նկատելի են դառնում ուկրաինական ճգնաժամի հետևանքները։
Բացի էներգակիրների գների բարձրացումից, թանկացել են նաև պարենային ապրանքները։ Ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գներն աճել են 8,6%-ով։ Ամսական կտրվածքով գներն աճել են 3.6%-ով։Գերատեսչությունն ընդգծել է, որ վերջին անգամ նախկին դաշնային տարածքում գնաճի նման բարձր մակարդակ գրանցվել է 1981 թվականի աշնանը, երբ նավթի գները նույնպես կտրուկ աճեցին Իրաքի և Իրանի միջև Ծոցի առաջին պատերազմի արդյունքում։

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել էր, որ Բեռլինը նախատեսում է նվազեցնել Ռուսաստանից էներգիայի սպառումը զրոյի։