Evocabank-ը Career City Fest-ին
Լուրեր |
Ապրիլի 27 և 28-ին կարիերայի քաղաքում տեղի ունեցավ լավագույն գործատուների փառատոնը, որտեղ Evoca-ն ծանոթացրեց իր մշակույթին, թիմին և ազատ աշխատատեղերին։ Career City Fest` լավագույն գործատուների փառատոնը ամենամյա միջոցառում է, որը մեկ հարթակում համախմբում է հարյուրավոր ընկերությունների և հազարավոր մարդկանց։ Այս տարի կարիերայի քաղաքում Evocabank-ն իր տաղավարում հյուրընկալեց մի շարք երիտասարդների, որտեղ նրանք հնարավորություն ստացան՝
Ծանոթանալ EvocaTeam-ին,
Ծանոթանալ ազատ աշխատատեղերին և թիմին միանալու հնարավորություններին,
Նկարվել #evocamood ֆոտոզոնայում՝ Voki-ի հետ,
Մասնակցել 14 հարցից բաղկացած Quiz-ին և շահել նվերներ
Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր ստացան գրքեր՝ ամենահետաքրքիր թեմաներով։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ, որտեղ Evocabank-ի ՄՌԿ բաժնի ղեկավար Տաթև Վարդանյանը (Միջազգային որակավորված ՄՌԿ մասնագետ, SHRM ասոցիացիայի անդամ) կիսվեց մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում իր 8 տարվա պրակտիկ փորձով, ներկայացրեց ՄՌԿ-ն ֆինանսաբանկային ոլորտում և խոսեց Բանկի մշակույթի ու EvocaTeam-ի մասին։ Կարևորելով շարունակական կրթության և զարգացման դերը` Evocabank-ն ընձեռում է մի շարք հնարավորություններ և՛ նորավարտ ուսանողներին, և՛ փորձառու մասնագետներին՝ շարունակաբար սովորելու, զարգանալու և դառնալու ոլորտի առաջատար մասնագետներ:

Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․