IKEA-ի կրկնօրինակի գրանցման հայտ է ներկայացվել «Ռոսպատենտ» -ին,- այս մասին հայտնում է Rambler-ը։ Նոր ընկերությունը կոչվելու է IDEA:
Այս մասին «Moscow speaking» ռադիոկայանին ասել է «Լյուքսորտա-Սերվիս»-ի տնօրեն Կոնստանտին Կուկկոևը, ով դիմել է «Ռոսպատենտ» ապրանքանիշի գրանցման համար։Կուկկոևն տեղեկացրել է, որ Ռուսաստանում գործունեության դադարեցման հետևանքով արդեն հայց է ներկայացրել շվեդական առևտրային ցանցի դեմ՝ պահանջելով իրեն վճարել 1 կվադրիլիոն ռուբլի՝ որպես փոխհատուցում իր դիզայներական ստուդիայի աշխատանքը խափանելու համար։
«IKEA-ն փակվելու հետևանքով բիզնեսում որոշակի խնդիրներ առաջացան, նրանց հեռանալը ինձ շատ հիասթափեցրեց այդ պատճառով դատական հայց ներկայացրեցի նրանց դեմ, որոշեցի գրանցել նման ապրանքանիշ և շահած գումարով սկսել արտադրությունը, որպեսզի լիակատար անալոգը լինի և լինի ռուսական կահույքի արտադրություն, ես նախատեսում եմ շահել, գուցե ոչ այնքան, ինչքան հայտարարագրել եմ, բայց շատ մոտ»,- նշել է «Լուկորտա-Սերվիս»-ի տնօրենը։
Հիշեցնենք, որ IKEA-ն Ռուսաստանում վաճառքը դադարեցնելու որոշման մասին հայտարարել էր մարտի սկզբին։ Ընկերության ռուսական խանութները փակվել են մարտի 4-ին։ Բաշխիչ ցանցի ղեկավարությունն ընդունված որոշումը բացատրել է Ուկրաինայում տիրող իրավիճակով։
Մեկնաբանություն