ՏՏ ոլորտի ո՞ր մասնագետներն են ամենապահանջվածը եղել 2023-ին. how2b.am
Լուրեր |
2023-ին Հայաստանում գործել է 1 093 ՏՏ ոլորտի կազմակերպություն (3 և ավել աշխատակից ունեցող), տեղեկանում ենք Armenian Code Academy-ի տեխնոլոգիական շուկայի վերլուծության տվյալներից (Armenian Tech Market Insights)։
Անընդհատ փոփոխվող տեխնոլոգիական ոլորտում փոփոխվում են նաև առաջատար մասնագիտությունները։ Ոլորտում գործունեություն են ծավալել ընդհանուր առմամբ 57 000 մարդ, որոնցից միայն 36 000-ն են Tech մասնագետները եղել, մնացած մասը կազմել են վաճառքի, մարքեթինգի, գործընթացների ապահովման մասնագետները։
Տեխնոլոգիական մասնագիտություններում առաջատարը 2023-ին եղել է ծրագրային ապահովումը (Software Engineering)` մոբայլ և վեբ հավելվածների ստեղծում, խաղերի ստեղծում, որը զբաղեցրել է շուկայի 38%-ը։
Հաջորդում է ենթակառուցվածքների ապահովումը (Infrastructure)՝ համակարգերի ստեղծում, ամպային տեխնոլոգիաներ, ծրագրային ապահովման փորձարկում, որով զբաղվել է ներգրավված մասնագետների 18%-ը։
Երրորդ տեղում եղել է դիզայնը (UI/UX, Graphic Design, Motion Design)` ՏՏ ոլորտում զբաղվածների 12%-ը։
Մասնագետների ցանկում իրենց դիրքերը սկսել են բարելավել տվյալների մշակմամբ զբաղվողները (Data Analysts, Data Engineers, Product Analysts, Big Data մասնագետներ) և պրոդուկտների նախագծմամբ զբաղվողները (Product Managers, Product Designers)։
Տեխնոլոգիական ոլորտի մասնագետների 38%-ը իգական սեռի են եղել։ Կարևոր է նաև նշել, որ տեխնոլոգիական ոլորտի մասնագետների 20%-ը եղել են ռելոկանտներ՝ ԱՊՀ երկրներից։
2023-ին ծրագրային ապահովման ոլորտում աշխատավարձերը տատանվել են 110 000 – 8 880 000 ՀՀ դրամի միջակայքում։

Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 28-ի կարևոր լուրերը
2026/03/28/ 22:01 -
5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար
2026/03/28/ 18:13 -
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13 -
Բազմաբնակարան շենքերի սեփականության իրավունքի գրանցման կարգը փոփոխվում է
2026/03/27/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․