Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար ՌԴ կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 2 տոկոսային կետով՝ սահմանելով 18%, ինչն առավելագույնն է վերջին ավելի քան 2 տարիների ընթացքում։ ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը հուլիսի 20-ին ավարտվող շաբաթվա ընթացքում նվազել է 10,000-ով և կազմել 235,000՝ հասնելով կանխատեսվածից ցածր մակարդակի։ Կանադայի կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5%: Կենտրոնական բանկի ներկայացուցիչները խոսել են առաջիկայում տոկոսադրույքների շարունակական նվազեցումների մասին։ Դոնալդ Թրամփը Bitcoin 2024 կոնֆերանսի ժամանակ խոսել է բիթքոինի գերագնահատված լինելու մասին, ինչից անմիջապես հետո թվային արժույթի գինը նվազել է 0.96%-ով։ Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրել է Ուկրաինայի երկարաժամկետ թողարկողի վարկանիշը «CC»-ից մինչև «C»:  finarm.am