Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր
Լուրեր |
Կոնվերս Բանկը Հայաստանում սկսում է China Union Pay համակարգի քարտերի թողարկումն ու սպասարկումը: Համակարգի քարտեր այս պահին հնարավոր է պատվիրել Բանկի մասնաճյուղերում: Առաջիկայում տվյալ քարտատեսակի պատվիրման հնարավորությունը հասանելի կլինի նաև Converse Mobile հավելվածում:
«Սա Կոնվերս Բանկի՝ հաճախորդներին լավագույն ֆինանսական փորձառությամբ ապահովելու և ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայություններն ընդլայնելուն միտված հերթական քայլն է: China Union Pay-ն ամենաարագ աճող վճարահաշվարկային համակարգերից մեկն է աշխարհում:
Համակարգի քարտերը սպասարկվում են աշխարհի 183 երկրներում, սակայն UnionPay քարտերն, առաջին հերթին, կհետաքրքրեն հատկապես չինական և ռուսական շուկաներում գործարար և զբոսաշրջային հետաքրքրություններ ունեցող անձանց»,-ասել են Բանկում:
UnionPay քարտապանները կօգտվեն ոչ միայն Կոնվերս Բանկի՝ բարձր դասի քարտերի համար նախատեսված առաջարկներից, այլև տվյալ վճարահաշվարկային համակարգի կողմից ընձեռվող հնարավորություններից.
- Աշխարհի տարբեր երկրների վաճառակետերում արտոնյալ զեղչ
- Աշխարհի տարբեր երկրների հյուրանոցներում հավելյալ զեղչ
- Ավտոմեքենաների վարձակալության զեղչ
- Մուտք օդանավակայանների բիզնես սրահներ
- Ճանապարհորդական ապահովագրություն
- Concierge ծառայություն
Նշենք, որ UnionPay քարտերի թողարկում իրականացնելու իրավունք ունեն աշխարհի ավելի քան 70 երկրների բանկեր, իսկ 2020թ․ դրությամբ այդ համակարգի քարտերով է իրականացվել համաշխարհային առևտրի 45%-ը:
Մանրամասն՝ այստեղ
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․