Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։
Այսպիսով՝
1. Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, ինչը և սպասելի էր։ Նախորդ տարվա բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, ինչի արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է։ Նույն գործոններով պայմանավորված՝ դեկտեմբերի աճը ևս բավական ցածր կլինի։
Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկու վերաարտահանման ծավալների կտրուկ աճը, գրանցվելով որպես ներքին արտադրանք, հանգեցրել էր նաև տնտեսական ակտիվության աճի արագացմանը։ Ընթացիկ տարում, վերաարտահանման ծավալները մի կողմից էականորեն նվազել են, մյուս կողմից դրանց ավելի քիչ մասն է գրանցվում որպես հայկական արտադրանք, ինչի արդյունքում նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) էականորեն դանդաղել է։
2. Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել։ Սա նույնպես պայմանավորված է ոսկու վերաարտահանման գործունեության ծավալների նվազմամբ։ Միևնույն ժամանակ, ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում, բացի վերոհիշյալից, մյուս հատվածները նույնպես դրսևորում են ցածր աճեր կամ անկումներ, ինչը մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ դա կարող է հանգեցնել տնտեսության ներուժի նվազման։
3. Մակրոտնտեսական ցուցանիշները կարող են շեղվել կառավարության կողմից կանխատեսված մակարդակներից։ ՏԱՑ-ի՝ նման ցածր ցուցանիշների պայմաններում, տնտեսական աճը տարեվերջին կարող է լինել շատ ավելի ցածր, քան 5.8%-ը, որը դրված է 2025թ. բյուջեի հիմքում։ Բացի այդ, կանխատեսումներից ցածր կարող է լինել նաև գնաճը, որը նույնպես նոյեմբերի դրությամբ բավական ցածր մակարդակում է։ Այս պայմաններում, վտանգվում է հաջորդ՝ 2025թ. բյուջեի սցենարը։
4. Տնտեսական ակտիվության դանդաղման պայմաններում տնային տնտեսությունների վարկերի ծավալները աճում են բարձր տեմպերով։ Տնտեսական ակտիվության աճը, ինչպես նաև միջին ամսական աշխատավարձերի աճի տեմպը բավական ցածր է վարկերի աճերի համեմատ։ Մասնավորապես, սպառողական և հիպոթեքային վարկերի աճերը կազմում են համապատասխանաբար 30.6% և 25.8%, ինչը անգամներով գերազանցում է բնակչության եկամուտները բնութագրող բոլոր ցուցանիշների աճերին։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․