Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին
Լուրեր |
Տոնական այս օրերին, անկախ մեր խոհերից ու զգացմունքներից, բոլորս ինչ-որ չափով սկսում ենք հավատալ հրաշքներին։ Ու որքան մեծ է տոն նվիրելու ցանկությունը հատկապես երեխաներին, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը։ Հենց նրանց համար էլ Իդրամի ու IDBank-ի աշխատակիցներն արդեն մի քանի տարի է, ինչ հատուկ նվերներ են պատրաստում։
Այս տարի Իդրամի աշխատակիցները դարձան գաղտնի Ձմեռ պապեր՝ պատերազմի հետևանքով կորուստ ունեցած երեխաների համար։ Ընկերության աշխատակիցների պատրաստած նվերներն այս անգամ ևս բաժին հասան «Հայորդի» նախաձեռնության շահառու երեխաներին։
IDBank-ի աշխատակիցներն այս անգամ մասնակիցը դարձան դերասանուհի Անաիս Սարդարյանի նախաձեռնությանը և զոհված զինծառայողների 115 երեխաների նվիրեցին Երևան Պարկում մի ամբողջ օր անցկացնելու հնարավորություն։
Այսքանով ընկերությունների ամանորյա անակնկալները չսահմանափակվեցին․ դեկտեմբերի 24-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի դերասանների խաղին հետևում էին հարյուրավոր փայլուն աչքեր, որոնց մեկ ժպիտն անգամ թանկ է ու սպասված․ «Ոչ մի Ամանոր առանց Թեդիի» ներկայացումը դիտելու էին եկել «Զինապահ» հիմնադրամի շահառու ընտանիքների շուրջ 600 երեխա, ներկայացումը նրանց նվիրել էր Իդրամը։
Իդրամի Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ այսպիսի նախաձեռնությունները շատ կարևոր են հատկապես նման նախատոնական օրերին, երբ փոքրիկ ուշադրությունը նույնիսկ ի զորու է տրամադրություն ստեղծել.
«Թե՛ Իդրամի, թե՛ IDBank-ի աշխատակիցները մեծագույն սիրով են միացել համագործակցության այս բոլոր հրավերներին։ Հպարտ ենք, որ այս ավանդույթն արդեն մեր ընկերությունների կորպորատիվ մշակույթի մի մասն է։ Շնորհակալություն երեխաների հարազատներին, որ անկախ իրենց զբաղվածությունից ու հեռավորությունից, ապահովեցին փոքրիկների ներկայությունն այս միջոցառումներին։ Հուսով ենք, որ կարողացանք ժպիտ պարգևել փոքրիկներին»,-եզրափակեց Տաթևիկ Վարդևանյանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն