Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ սպառողների տրամադրության ինդեքսն ապրիլին 4-րդ ամիսն անընդմեջ նվազել է՝ պայմանավորված մաքսատուրքերի տնտեսական ազդեցության վերաբերյալ մտահոգություններով։ Ինդեքսը մարտ ամսին 57 էր, իսկ ապրիլին նվազել է մինչև 52.2:
Մասնագետների կարծիքով Եվրագոտու գնաճն այս տարի կարող է մի փոքր բարձր լինել, քան նախապես էր կանխատեսվում, սակայն այն կկայունանա Եվրոպական Կենտրոնական Բանկի 2% թիրախային մակարդակի շուրջ։
Ճապոնիայում ապրիլին սպառողական գնաճը սննդամթերքի գների աճի ֆոնին հասել է 3.4%-ի՝ գրանցելով վերջին 2 տարիների առավելագույն ցուցանիշը։ Ճապոնիայի կենտրոնական բանկը չի շտապում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նշելով, որ գնաճը դեռևս «վտանգավոր» մակարդակի վրա չէ։
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվն ապրիլի 19-ին ավարտվող շաբաթվա ընթացքում աճել է 6,000-ով և կազմել 222,000, ինչը ենթադրում է, որ աշխատուժի շուկան դեռևս կայուն է։ Մասնագետներն այս տարվա երկրորդ կեսին աշխատուժի շուկայի թուլացում են կանխատեսում։
Արժույթի Միջազգային Հիմնադրամը նվազեցրել տնտեսական աճի իր կանխատեսումը Եվրագոտու երկրների համար՝ 2025 թվականին ակնկալելով 0.8% աճ, 2026 թվականին՝ 1.2% աճ, ինչը երկու դեպքում էլ 0.2 տոկոսային կետով ցածր է տարեսկզբին կանխատեսված ցուցանիշներից։
finarm.am
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․