Հայաստանի տնտեսական աճի դինամիկան 2024թ. հունվար-հուլիս ամիսներին Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2024թ.-ի հունվար-հուլիս ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ. Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 9.6%-ով, Շինարարության ոլորտն աճել է 16.1%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 21.4%-ով, Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 4.5%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15.7%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 1.1%-ով, Արտահանումն ավելացել է 2.2 անգամ, Ներմուծումն աճել է 79.1%-ով, Սպառողական գների ինդեքսը նվազել է 0.3%-ով։ 2024թ.-ի հուլիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա հուլիսի նկատմամբ հետևյալն են. Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 6.2%-ով, Շինարարության ոլորտն աճել է 17.7%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 14%-ով, Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 4.9%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.2%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 4.7%-ով, Արտահանումն ավելացել է 42.8%-ով, Ներմուծումն ավելացել է 30.7%-ով, Սպառողական գների ինդեքսն աճել է 1.4%-ով։ 2024թ.-ի հուլիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները 2024թ.-ի հունիսի նկատմամբ հետևյալն են. Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 5.6%-ով, Շինարարության ոլորտն աճել է 11.6%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 7.3%-ով, Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 11.7%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 15.6%-ով, Արտահանումը նվազել է 5.7%-ով, Ներմուծումն աճել է 0.8%-ով, Սպառողական գների ինդեքսը նվազել է 0.4%-ով։