33-ամյա մակրոտնտեսագետը նշանակվում է ՊԵԿ նախագահ. ի՞նչ սպասել համակարգից Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահի պաշտոնում կփոխարինի 33-ամյա Էդուարդ Հակոբյանը, որը մինչ այժմ զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:  Հակոբյանը մասնագիտությամբ մակրոտնտեսագետ է և 2016 թվականից աշխատել է ֆինանսների նախարարությունում: Նա ղեկավարել է մակրոտնտեսական վարչության աշխատանքները և դարձել վարչության պետ, այնուհետև՝ փոխնախարար:  Նոր ՊԵԿ նախագահի ամբողջական կենսագրությունը՝ ԱՅՍՏԵՂ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ու նրա ընտանիքի հայտարարագիրը ԱՅՍՏԵՂ 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմվել է նրա գլխավորությամբ: Կարծիք կա, որ կառավարությունը Հակոբյանին առաջադրել է ՊԵԿ նախագահի պաշտոնում՝ նաև բյուջեի եկամուտների ապահովումն իրականացնելու նպատակով: Նա կղեկավարի ՊԵԿ-ը՝ կազմակերպելով 2025 թ. բյուջեի կատարումը: