7 կմ երկարությամբ թունել՝ Մեղրու լեռնանցքի փոխարեն
Լուրեր |
Այսօր կառավարության նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրումը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 7 կմ երկարություն ունեցող թունելի և գոյություն ունեցող Մ2 ճանապարհից թունելին մոտեցումների 4 կմ կառուցման աշխատանքները։
«Թունելը նախագծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան, ապահովված կլինի լուսավորության, օդափոխության, հակահրդեհային համակարգերով։ Արդիական լուծումներ են տրվել կապի, ազդանշանային համակարգերի, արտակարգ իրավիճակների կայանների, էլեկտրոնային, ճանապարահին նշանների ռադիոկայանների և մոնիտորինգային այլ համակարգերի գործարկման համար»,-ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով`ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել, որը, միջինում 400 մ հեռավորության վրա, կունենա 14 վթարային ելք։
«Վարկը, որի մասին խոսում ենք, 200 մլն դոլար է, իսկ ՀՀ կառավարության մասնակցությունը 194 մլն դոլար է։ Այս ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհը կկրճատվի շուրջ 14 կմ-ով և 50կմ/ժ արագության փոխարեն կանցնենք 80 կմ/ժ միջին արագությամբ, տևողությունը կկրճատվի մոտ 40 րոպեով։ Ինչպես նաև ՀՀ ամենաբարձր լեռնանցքը` Մեղրու լեռնանցքը, որը 2535մ է, այլևս շահագործելու կարիք չի լինի»,- նշեց նա։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի կնքմանը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/17 20:00
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/17 19:19
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13 -
Թուրքիայում 411 մարդ է բերման ենթարկվել՝ դպրոցական հրաձգություններից հետո
2026/04/17/ 17:11 -
Երևանում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր
2026/04/17/ 17:09 -
Մեղրին կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026-ին
2026/04/17/ 17:03 -
Հորմուզի նեղուցը բաց է. Իրանի ԱԳՆ
2026/04/17/ 17:02 -
Վրաստանը շարունակում է ձգտել ԵՄ անդամակցության՝ ընդգծելով նաև միության մարտահրավերները
2026/04/17/ 16:57 -
Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ Մայր Աթոռ
2026/04/17/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.