2025թ. հունվար-սեպտեմբեր
ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 295,042 դրամ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ
2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.3% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում
միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.8%-ով և կազմել 227,888 դրամ, իսկ ոչ
պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.1%-ով և կազմել
320,901 դրամ։

