«7 ճանապարհ» ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկը՝ ճգնաժամը, սթրեսը հաղթահարելու միջոց
Լուրեր |
Մարտի 14-ին «Զանգակ» գրատանը կայացավ «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Մենք և մունք» հումանիտար ծրագրի շրջանակում ստեղծված՝ հոգեկան առողջությանը նվիրված «7 ճանապարհ» ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի շնորհանդեսը։
«7 ճանապարհ»-ը հոգեկան առողջությանը նվիրված նախագիծ է, որի նպատակն է օգնել Արցախից տեղահանված բնակչությանը և, ընդհանրապես, հայությանը հաղթահարել կյանքի բարդ փուլերը, ճգնաժամը, ճանաչել նոր իրականությունը և փնտրել նոր ճանապարհներ՝ շարունակելով ապրել և արարել։ «7 ճանապարհ»-ը ներառում է համանուն տասն էպիզոդներից բաղկացած YouTube-յան փոդքասթ և անվճար ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկ։
«7 ճանապարհ» ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի յուրաքանչյուր թեմայի վերջում առկա են հոգեբանական վարժություններ, ուղղորդիչ հարցադրումներ, որոնք օգնում են առավել պարզ և մատչելի կերպով յուրացնել նյութը։ Գրքույկում հնարավոր է գրառումներ անել՝ կիսվել մտորումներով, հույզերով։
Գրքույկի հեղինակ, կլինիկական հոգեբան Նարե Գրիգորյանի խոսքով ձեռնարկում տեղ են գտել հիմնականում այն տեխնիկաներն ու վարժությունները, որոնք միտված են ճգնաժամի ժամանակ հոգեբանական կայունության պահպանմանը. «Մենք չենք ծանրաբեռնել գրքույկը մասնագիտական տերմիններով, ավելին՝ գրքույկին զուգահեռ թողարկվել է փոդքասթ, որտեղ մանրամասն բացատրվում է՝ ինչպես օգտվել գրքույկից և օգնել ինքդ քեզ դուրս գալու ճգնաժամից»:
Նարե Գրիգորյանը պատմում է նաև, որ նախագծին մասնակցելու առաջարկը ստանալիս չէր էլ ենթադրում, որ այն լայն արձագանք կունենա հանրության շրջանում. «Ի սկզբանե կարծում էի, որ կներգրավենք փոքր թիրախային խումբ, սակայն աստիճանաբար նախագիծը սկսեց ընդլայնվել և հիմա արդեն այն օգնության ձեռք է առաջարկում բոլորին, ովքեր ունեն հոգեբանական աջակցության կարիք»:
Գրքույկի խմբագիր, կլինիկական հոգեբան Աննա Եվդոկիմովայի խոսքով գրքույկի մեջ ներառված տեխնիկաները կարող են կիրառել բոլորը, անկախ գտնվելու վայրից կամ մշակույթից. «Ամբողջ աշխարհում է հիմա ճգնաժամ, իսկ մեր հասարակությունում՝ առավել ևս, հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն ու երկարատև անկայունությունը: Այս ձեռնարկը միտված է օգնելու մարդկանց սկսել հոգ տանել իրենց մասին»:
«7 ճանապարհ» գրքույկի շնորհանդեսին ներկա էին հոգեբաններ, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ և թեմայով հետաքրքրված այլ անձինք, ովքեր կիսվեցին ճգնաժամային իրավիճակներում գտնվող մարդկանց հետ աշխատանքի իրենց փորձով։
Միջոցառմանը ներկա «Առաջ և հիմա» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր Տիգրան Դովլաթյանն ընդգծեց հատկապես փոդքասթի առկայությունը. «Առաջին անգամ եմ տեսնում նման բովանդակություն հայալեզու տիրույթում և միանգամից գնահատեցի դրա արդյունավետությունը: Շատ կարևոր է պարզ, մատչելի բացատրել՝ ինչպես առերեսվել խնդիրների հետ և փորձել լուծել դրանք»:
https://youtu.be/PIu1OdTG5xI
«7 ճանապարհ» գրքույկը հասանելի է հետևյալ հղումով։ Համանուն փոդքասթը կարելի է դիտել հետևյալ հղումով։
«Մենք և մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/08 20:20
Նոյեմբերի 8-ի կարևոր լուրերը
Լուրեր | 2025/11/08 12:55
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
-
Նոյեմբերի 8-ի կարևոր լուրերը
2025/11/08/ 20:20 -
Ինչպես գրասենյակը դարձնել գաղափար, ոչ թե հասցե
2025/11/08/ 18:25 -
Տնտեսության իրական արժեքը չափվում է ոչ թե ՀՆԱ-ով, այլ մարդկանց կյանքի որակով․ մարդակենտրոն տնտեսության մասին
2025/11/08/ 13:30 -
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
2025/11/08/ 12:55 -
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
2025/11/08/ 12:53 -
«Խորհուրդս հետևյալն է՝ չհոգնե՛լ, չհուսահատվե՛լ և սրտում փայփայել ու գործողություններով օժանդակել ավելի լավ Հայաստան ունենալուն». Սերժ Սարգսյան
2025/11/08/ 12:11 -
Բժշկության անտեսանելի հերոսները․ աչքեր, որոնք փրկում են կյանքեր
2025/11/08/ 12:00 -
Ղազախստանից Հայաստան է տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն
2025/11/08/ 11:18 -
Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները․ Փաշինյան
2025/11/08/ 11:15 -
ԱՄՆ-ում կառավարության շաթդաունի պատճառով ավելի քան 5 հազար չվերթ Է չեղարկվել կամ հետաձգվել
2025/11/08/ 11:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ