Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում. դիտեք ABNews.am կայքում
Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը. դիտեք ABNews.am կայքում
Տեխնոհսկաները կորցնում են դիրքերը. ինչ է կատարվում տեխնոլոգիական աշխարհում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան է կազմել Հայաստանի պետական պարտքը 2024-ի վերջի դրությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ փոփոխություններ են գրանցվել Հայաստանի բջջային կապի շուկայում 2024-ի IV եռամսյակում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ
Xiaomi-ի եռամսյակային զուտ շահույթը ռեկորդային եկամտի վրա աճել է 90%-ով
Ինչպես կազդեն արտաքին ռիսկերը Հայաստանի գնաճի վրա 2025-ին. ԿԲ-ն երկու տարբերակ է դիտարկում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 2․5%. Կենտրոնական բանկ
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից. ՊԵԿ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Փետրվարին Միացյալ Նահանգներում մանրածախ վաճառքն աճել է 0.2% -ով
2024թ. ՀՀ ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ավելացել է 2,5 անգամ. էկոնոմիկայի նախարար
Ինչպիսին է Երևանի բյուջետային եկամուտների կատարողականը 2025-ի սկզբին․ մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀԷՑ-ը իրականացնում է բաշխիչ ցանցի վերակառուցման և վերազինման աշխատանքներ․ դիտեք ABNews.am կայքում
2025 թվականին մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես լինել այն աշխատողը, ում բոլորը հարգում են ու հաշվի են առնում. մանրամասները՝ ABNews.am կայքում
BMW-ի զուտ շահույթը 2024-ին նվազել է գրեթե 37%-ով

Ներդրումային ոլորտն այսօր 24.05.2024

Մյս 24, 2024 12:26
15

Համաշխարհային ինդեքսներ

Հինգշաբթի Ամերիկյան ինդեքսները բացասական են փակվել՝ Dow Jones Industrial Average-ն նվազել է 1,35%-ով հասնելով 39065,26 կետի։ S&P 500-ը կրճատվել է 0,79%-ով հասնելով 5267,84 կետի։ S&P 500 ինդեքսի ֆյուչերսները աճում են 0,09%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը կորցնում է 0,15% հասնելով մինչև 38587 կետի, կորեական KOSPI-ն կրճատվում է 1,22%-ով հասնելով 2688,58 կետի, չինական Shanghai Composite-ը նվազում է 0,35%-ով հասնելով մինչև 3105,53 կետի։

Մակրոէկոնոմիկա

1․ ԱՄՆ-ում ապրիլի վերջին շինարարական թույլտվությունների թիվը համընկել է կանխատեսման հետ կազմելով 1,44 մլն։

2․ ԱՄՆ-ում գործազրկության նպաստի նախնական դիմումների թիվը շաբաթվա ընթացքում կրճատվել է 8 հազարով հասնելով մինչև 215 հազար։

3․ ԱՄՆ-ում ապրիլին նորակառույցների վաճառքները նվազել են 4,7% Ա/Ա հասնելով 634 հազար։

 Հանքարդյունաբերական շուկաներ

Ոսկու գինը բարձրանում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2338,10։ Նավթային գնանշումները հինգշաբթի նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $81,50-ից ցածր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $76,9։

Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ

1․ Լրատվամիջոցների տվյալների համաձայն, ամերիկյան քիմիական կոնցեռն DuPont-ը հայտարարել է, որ բաժանվում է երեք հրապարակային առևտրով զբաղվող ընկերությունների՝ փորձելով ավելացնել իր շուկայական արժեքը և ապահովել նպատակաուղղված աճ։ Ընկերությունը պլանավորում է իր էլեկտրոնիկայի և ջրամատակարարման բիզնեսները առանձնացնել։ Նշվում է, որ DuPont-ը ակնկալում է բիզնեսի բաժանման գործարքն ավարտել առաջիկա 18-24 ամիսների ընթացքում։

2․ Բժշկական սարքեր արտադրող Medtronic ընկերությունը հրապարակել է ֆինանսական տարվա առաջին եռամսյակի և ամբողջ տարվա արդյունքները, որն ավարտվել է 2024 թվականի ապրիլի 26-ին։ Տարվա եկամուտը ավելացել է 3,6% Տ/Տ և գերազանցել է $32 մլրդ-ը։ Զուտ շահույթի ցուցանիշը անցած տարվա համեմատ $79 մլն-ով պակաս է և կազմել է $3,7 մլրդ։

Cube Invest