Օգոստոսի 23-ի եղանակային կանխատեսումը հանրապետությունում Հանրապետության տարածքում` օգոստոսի 23-ին և 26-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ օգոստոսի 23-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+32, Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+30, Կոտայքի նախալեռներում գիշերը՝+19+21, ցերեկը՝ +32+34, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+29, Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29, Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+31, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +26+29, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +32+36, Արարատում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +36+38, Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +36+37, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +27+29, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+19+21, ցերեկը՝ +36+38, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +33+35, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+29։