Ներդրումային ոլորտը հուլիսի 23-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները երկուշաբթի փակվեցին աճով: Dow Jones Industrial Average-ը աճեց 0.32%-ով՝ հասնելով 40415.44 կետին: S&P 500-ի արժեքը աճեց 1.03%-ով՝ հասնելով 5561.59 կետին: S&P 500-ի ֆյուչերսը երեքշաբթի նվազում է 0.18%-ով:
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 0.64%-ով՝ հասնելով 39638 կետին: Կորեական KOSPI-ն աճում է 0.57%-ով՝ հասնելով 2781.20 կետին, իսկ Չինական Shanghai Composite-ը նվազում է 0.84%-ով՝ հասնելով 2938.96 կետին:
Մակրոէկոնոմիկա
Չինաստանի Ժողովրդական Բանկը հայտնել է, որ նվազեցրել է տարեկան վարկերի տոկոսադրույքը 3.45%-ից մինչև 3.35% տարեկան, իսկ հնգամյա վարկերի տոկոսադրույքը՝ 3.95%-ից մինչև 3.85% տարեկան: ԺԲԿ-ն այս քայլը կատարել է տնտեսության դանդաղման պատճառով:
Ապրանքային շուկաներ
Այսօր ոսկու գինը նվազում է, առևտուր լինելով մոտ $2390.9 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները երկուշաբթի նվազել են: Brent նավթի գինը կազմում է $82.3 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $78.3 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Նավթային ծառայությունների ընկերություն Halliburton-ի եկամուտը երկրորդ եռամսյակում կազմել է $5.8 միլիարդ դոլար (+1% տարեկան): Զուտ շահույթը աճել է $97 միլիոնով համեմատած երկրորդ եռամսյակ 2023-ի հետ և կազմել $713 միլիոն: Դրամական միջոցների մնացորդը կազմում է $2.1 միլիարդ դոլար: Ազատ դրամական հոսքը դրական է՝ $999 միլիոնի մակարդակով:
2. Նավթային ծառայությունների ընկերություն Schlumberger-ը հայտնել է եկամուտների աճի մասին 13% տարեկան հաշվարկով, մինչև $9.14 միլիարդ դոլար երկրորդ եռամսյակի արդյունքներով: Զուտ շահույթը աճել է մինչև $1.1 միլիարդ դոլար (+18% տարեկան): Ազատ դրամական հոսքը կազմել է $776 միլիոն: Կարգավորված EBITDA ցուցանիշը աճել է 17% տարեկան՝ հասնելով $2.3 միլիարդ դոլարի:
3. Netflix-ի հաղորդման համաձայն, եկամուտները աճել են մինչև $9.6 միլիարդ դոլար, աճը կազմել է 17% տարեկան: Զուտ շահույթը աճել է 44% տարեկան՝ հասնելով $2.2 միլիարդ դոլարի: Մեկ բաժնետոմսի շահույթը բարձրացել է մինչև $4.88 $3.29-ից, գերազանցելով շուկայի միջին կանխատեսումը ($4.74): Օգտագործողների թիվը եռամսյակի վերջում կազմել է 277.65 միլիոն: Ազատ դրամական հոսքը գերազանցել է $1.29 միլիարդ դոլարը:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին
2026/03/31/ 14:09 -
Քանի՞ տարանցիկ չվերթ է իրականացվել ՀՀ օդային տարածքով Իրան-Իսրայել պետերազմով պայմանավորված
2026/03/31/ 13:58 -
Հայաստանում տեղումները հասել են ամսական նորմայի մինչև 75%-ին՝ մեկ օրում
2026/03/31/ 13:56 -
Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». Hetq.am
2026/03/31/ 12:58 -
ՌԴ-ում հերքել են Հայաստանի երկաթուղիների կառավարման վերաբերյալ բանակցությունները
2026/03/31/ 12:56 -
Հանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը
2026/03/31/ 12:53 -
ԵՄ արտգործնախարարները ժամանել են Կիև՝ նախարարական նիստի համար
2026/03/31/ 12:52 -
Աշխատաշուկայի ապագան ձևավորող հարթակը վերադառնում է. 5-րդ Career City Fest-ն ապրիլի 18-19-ին է
2026/03/31/ 12:38 -
Ձվի շուկայում հայտնաբերվել են որակի և մակնշման խախտումներ․ ՍԱՏՄ
2026/03/31/ 12:33 -
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները
2026/03/31/ 12:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն