Business next station՝ «Բիզնես․ հաջորդ կայարանը IT աշխարհ»․ հենց այս խորագրով իր աշխատանքը սկսեց մեծամասշտաբ Buissup համաժողովը, որն այս անգամ բիզնես գաղափարներով երիտասարդներին և ստարտափների հեղինակներին տանում է տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիայի ճանապարհով՝ տվյալագիտությունից, կիբերանվտանգությունից մինչև արհեստական բանականություն ու բլոկչեյն, որոնք մոտ ապագայում կփոխեն բիզնես մտածողությունը։
Նախագծի թիկունքում Հայ գործարարների ասոցիացիան է «Տաշիր» ընկերությունների խմբի հետ։ Նախորդ Buissup գլոբալ ֆորումը նրանց վստահեցրեց, որ Հայաստանում այս նախաձեռնության պահանջը մեծ է։ 1000 տեղի համար դիմել է 2600 երիտասարդ․ կազմակերպիչները փորձել են ընդառաջել և հնարավորություն տալ 1400-ին, որ ուժերը փորձեն բիզնեսում և խոսքը գործ դարձնեն։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն