«Տնտեսություն և հասարակություն» ամսագրի երրորդ համարը
Լուրեր |
Պարբերականն սկսվում է «Մակրոտնտեսագիտություն» խորագրով, որի ներքո հանդես են գալիս Սոս Խաչիկյանը, Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, Աիդա Միրումյանը՝ «ՀՀ արդյունաբերության ոլորտի զարգացման միտումները և կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունը» հոդվածով։
«Ֆինանսներ» խորագրում տեղ է գտել Վահան Բաբայանի «ՀՀ առևտրային բանկերի հիմնական ցուցանիշների համեմատական վերլուծություն» հոդվածը։
«Սոցիալական քաղաքականությունը» ներկայացնում է Աշոտ Մարկոսյանի և Մերուժան Մարկոսյանի «Հայաստանի Հանրապետության բնակչության եկամուտների ու ծախսերի բաշխման գնահատումը», ինչպես նաև Անի Խաչատրյանի «Աղքատության նյութական և ոչ նյութական հարթությունները Հայաստանի Հանրապետությունում» ուսումնասիրությունները։
«Շուկաներ և մրցակցություն» խորագրում Կարինե Միքայելյանի, Մարիաննա Խչեյանի, Հովհաննես Կարապետյանի, Օֆելյա Կարախանյանի «Ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացվող հակածխախոտային քաղաքականությունը, դրա արդյունավետությունը և ազդեցության գնահատման առանձնահատկությունները» հոդվածն է։
«Կրթություն, նորարարություն, գիտելիք»-ում հանդես են գալիս Ատոմ Մարգարյանը, էմիլ Գրիգորյանը և Հարություն Թերզյանը՝ «Երկրների նորարարական զարգացման ազդեցությունը աշխատանքի արտադրողականության վրա» աշխատությամբ։
«Միջազգային տնտեսագիտություն» խորագրում զետեղված է երեք հոդված՝ Զոյա Թադևոսյան, Կիմա Բադալյան, Ալբերտ Հայրապետյան՝ «ՀՀ երիտասարդների միգրացիայի ընտրանքային հետազոտություն», Տաթևիկ Մկրտչյան՝ «Երիտասարդների միջազգային միգրացիայի հիմնախնդրի շուրջ. գլոբալ մարտահրավեր և հնարավորություններ», Վահե Միքայելյան, Տաթևիկ Վարդանյան՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»։
ՀՊՏՀ գիտական հանդեսի՝ «Տնտեսություն և հասարակություն» ամսագրի երրորդ համարն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․