Որքան է Հայաստանում բջջային բաժանորդների թիվը. մանրամասներ
Լուրեր |
2023թ. երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 4,038,490 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2023թ. երկրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 2.38%-ով կամ 94,012-ով, իսկ 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.99% կամ 117,260 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,787,384 է: 2023թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.62%-ով կամ 96,655-ով, իսկ 2022թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.15%-ով կամ 115,811 բաժանորդով։
2023թ. երրորդ եռամսյակի դրությամբ Team Telecom-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 1,002,563: 2023թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.77%-ով կամ 36,437-ով, իսկ 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 4.33%-ով կամ 41,640 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 918,306 է։ 2023թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 4.21%-ով կամ 37,126-ով, իսկ 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.79%-ով կամ 33,495 բաժանորդով:
2023թ. երրորդ եռամսյակի դրությամբ Ucom ընկերության բջջային բաժանորդների թիվը կազմել է 705,402: 2023թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 4.38%-ով կամ 29,603-ով, իսկ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.87%-ով կամ 51,491-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 592,213 է, 2023թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 5.91%-ով կամ 33,053-ով, իսկ 2022թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11.68%-ով կամ 61,951 բաժանորդով:
2023թ. երրորդ եռամսյակի դրությամբ Viva-MTS-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 2,330,525: 2023թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.21%-ով կամ 27,972-ով, իսկ 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.05%-ով կամ 24,129 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,276,865 է: 2023թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.18%-ով կամ 26,476-ով, իսկ 2022թ․ երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.90%-ով կամ 20,365 բաժանորդով։
Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 3,235,629 (2022թ.-ի III եռ. համեմատ` +2.47% կամ +77,841): Viva-MTS` 2,045,733 բաժանորդ (+1.38% կամ +27.859), Team Telecom` 816,702 բաժանորդ (+2.57% կամ +20,440), Ucom` 373,194 բաժանորդ (+8.60% կամ +29,542):
Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 689,672 (2022թ.-ի III եռ. համեմատ` +7.80% կամ +49,879): Viva-MTS՝ 284,792 բաժանորդ (-1.29% կամ -3,730), Ucom` 219,019 բաժանորդ (+17.37% կամ +32.409), Team Telecom` 185,861 բաժանորդ (+12.87% կամ +21,200):
Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,916,682 (2022թ.-ի III եռ. համեմատ` +6.58% կամ +180,009): Viva-MTS՝ 1,822,694 բաժանորդ (+4.24% կամ +74,181), Team Telecom` 644,722 բաժանորդ (+6.39% կամ +37,486), Ucom` 459,766 բաժանորդ (+17.02% կամ +68,342):
Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 251,106 (2022թ.-ի III եռ. համեմատ` +0.58 կամ +1,449): Ucom` 113,189 բաժանորդ ( -8.46% կամ -10,460), Team Telecom` 84,257 բաժանորդ (+10.70% կամ +8,145), Viva-MTS՝ 53,660 բաժանորդ (+7.54% կամ +3,764):
ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.
Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS` 1,517 դր. (2022թ.-ի III եռ. Համեմատ` +5.27% կամ +76 դր.), Ucom` 1,481 դր. (+18.20% կամ +228 դր.), Team Telecom` 1,123 դր. (-2.43% կամ -28 դր.):
Հետվճարային բաժանորդներ. Team Telecom՝ 3,090 դր. (2022թ.-ի III եռ. համեմատ` -6.65% կամ -220 դր.), Ucom` 2,926 դր. (-13.87% կամ -471 դր.), Viva-MTS` 2,796 դր. (-6.49% կամ -194 դր.):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 1,853 դր. (2022թ.-ի III եռ. Համեմատ` -1.33% կամ -25 դր.), Viva-MTS՝ 1,205 դր. (-10.21% կամ -137 դր.), Team Telecom՝ 391 դր. (-27.46% կամ -148 դր.):
MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).
Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 639 րոպե (2022թ.-ի III եռ. համեմատ` -1.54% կամ -10ր.), Team Telecom ` 246ր. (-7.17% կամ -19ր.), Ucom` 125ր. (-3.10% կամ -4ր.):
Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 609 րոպե (2022թ.-ի III եռ. համեմատ` -10.83% կամ -74ր.), Team Telecom` 317ր. (-3.35% կամ -11ր.), Ucom` 268ր. (-7.59% կամ -22ր.):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 23,779ՄԲ (2022թ.-ի III եռ. համեմատ` -0.49% կամ -116ՄԲ), Viva-MTS՝ 7,195ՄԲ (-16.66% կամ -1,438ՄԲ), Team Telecom՝ 2,817ՄԲ (-32.94% կամ -1,384ՄԲ):
Նոր ակտիվացումներ.
Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS` 188,409 (2022թ.-ի III եռ. համեմատ` +11.64% կամ +19,639), Team Telecom` 95,149 (+20.47% կամ +16,165), Ucom` 69,744 (+10.56% կամ +6,663):
Հետվճարային բաժանորդներ. Ucom՝ 12,592 (2022թ.-ի III եռ. համեմատ` -19.48% կամ -3,047), Viva-MTS` 12,028 (-49.06% կամ -11,582), Team Telecom` 8,466 (-32.73% կամ -4,119):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 6,295 (2022թ.-ի III եռ. համեմատ` -11.90% կամ -850), Viva-MTS` 5,797 (-41.05% կամ -4,036), Team Telecom` 3,922 (-53.85% կամ -4,576):
Churn՝ բաժանորդների արտահոսք.
Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS` 114,709 (2022թ.-ի III եռ. համեմատ` -9.37% կամ -11,860), Team Telecom` 61,155 (+4.17% կամ +2,433), Ucom` 43,351 (+32.11% կամ +10,537):
Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 57,756 (2022թ.-ի III եռ. համեմատ` +246.74% կամ +41,099), Team Telecom` 6,023 (+38.65% կամ +1,679), Ucom` 5,932 (-20.22% կամ -1,503):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva-MTS՝ 47,744 (2022թ.-ի III եռ. համեմատ` +315.45% կամ +36,252), Ucom` 9,745 (+61.45% կամ +3,709), Team Telecom` 4,607 (+55.85% կամ +1,651):
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Լեգո-կառուցվածք»․ ԿԲ-ն քննարկում է ներդրումային բանկերի լիցենզավորման հնարավորությունը Հայաստանում
2026/04/06/ 12:46 -
Առաջիկա օրերին օդի որակը դարձյալ վատթարանալու է․ որն է պատճառը
2026/04/06/ 12:23 -
Հրդեհ, զինամթերքի հայտնաբերում ու փլուզում․ շաբաթվա արտակարգ դեպքերը
2026/04/06/ 11:13 -
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը․ ինչպես այն կնպաստի կայանման խնդիրների լուծմանը
2026/04/06/ 10:53 -
ԱՄՆ-ում ավտոսրահի տեխնիկը առանց թույլտվության օգտագործել է հաճախորդի մեքենան
2026/04/06/ 10:28 -
Քննարկվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև 45-օրյա հրադադարի հնարավորությունը
2026/04/06/ 10:24 -
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի. հայկական կողմի արձագանքը
2026/04/06/ 10:20 -
Միլիարդավոր դոլարների ծախս․ ԱՄՆ-ը ավելացրել է ֆինանսները՝ Իրանի դեմ պատերազմում
2026/04/06/ 10:00 -
Ապրիլի 5-ի կարևոր լուրերը
2026/04/05/ 21:55 -
Ապրիլի 4-ի կարևոր լուրերը
2026/04/04/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 4, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.