Հայաստանի Կենտրոնական բանկում քննարկվում է ներդրումային ուղղվածության բանկերի լիցենզավորման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԿԲ նախագահի թեկնածու, գործող նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ արդեն մշակված են հայեցակարգային մոտեցումներ, որոնք կարող են դրվել քննարկման հիմքում։
Քննարկումների շրջանակում դիտարկվում է նաև բանկային շուկա նոր խաղացողների մուտքի հարցը՝ այդ թվում ներդրումային ընկերությունների կողմից հավելյալ ծառայությունների մատուցման հնարավորությունը։
ԿԲ-ն ընդգծում է, որ նման փոփոխությունների դեպքում առաջնահերթ է լինելու ֆինանսական հսկողության պահպանումը, մասնավորապես՝ փողերի լվացման դեմ պայքարի նույն մակարդակի ապահովումը, ինչ գործող բանկերում։
Գալստյանի խոսքով՝ քննարկվում է նաև լիցենզավորման «լեգո» կառուցվածքի մոդելը, որը կարող է ենթադրել տարբեր ծառայությունների համար տարբեր կարգավորումներ։
Ներկայումս Հայաստանում ներդրումային բանկերի համար առանձին լիցենզիաներ չեն գործում, իսկ բանկային համակարգում ընդգրկված է 17 բանկ։
Քննարկումները վկայում են ֆինանսական հատվածի

