ՀԲ զեկույցն առաջարկում է Հայաստանի պետական ծախսերի արդյունավետության բարելավման ուղիներ
Լուրեր |
Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակը ներկայացրել է «Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն: Ծախսերի արդյունավետության բարելավում» վերլուծական զեկույցը:
Զեկույցն անդրադառնում է Հայաստանի ֆիսկալ ցուցանիշների բարելավմանը վերջին երկու տասնամյակների ընթացքում, ներկայացնում հանրային ծախսերի բարելավման առաջարկություններ:
«Զեկույցի հիմնական բացահայտումն այն է, որ ռազմավարական պլանավորման բարելավումը եւ տվյալների օգտագործումն ու ապացույցների վրա հիմնված պետական ներդրումների որոշումները կբարելավեն կապիտալ ծախսերի որակը:
Խոցելի խմբերի հասցեական թիրախավորման բարելավումը պահանջվում է ավելի արդյունավետ եւ էֆեկտիվ սոցիալական ծախսեր, որոնք շարունակում են մնալ երկրորդ խոշոր ծախսերը Հայաստանի համար։ Առողջապահական ծախսերի անարդյունավետության հաղթահարումը կնվազեցնի առողջապահական ընդհանուր եւ գրպանից կատարվող ծախսերը, որոնք ամենաբարձրն են աշխարհում, եւ լրացուցիչ բուֆեր կստեղծի՝ տնտեսական ցնցումների կամ ճգնաժամերի դեպքում»,- ասված է զեկույցում:
«Սոցիալական պաշտպանության եւ առողջապահության ոլորտում հանրային ծախսերի մակարդակի եւ արդյունավետության բարելավումը կարող է երկարատեւ օգուտներ բերել։ Սա իր հերթին կարող է հանգեցնել սոցիալական ծառայությունների ավելի լայն եւ ավելի լավ ծածկույթի՝ այդպիսով թույլ տալով ավելի լավ թիրախավորել ամենաաղքատ եւ առավել խոցելի խավերին», - նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) մարդկային զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկին։
«Կառավարության կառուցվածքում չկա մի մարմին, որը կգնահատի պետական գումարների ծախսման արդյունավետությունը։ Կան համապատասխան մարմիններ, որոնք գնահատում են հանրային ծախսերի իրավաչափությունը, հանձնարարականների կատարումը, սակայն արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից դեռ շատ բան ունենք անելու»,- ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/09 22:00
Դեկտեմբերի 9-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի ևմիջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/09 20:20
Դեկտեմբերի 9-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 9-ի բիզնես լուրերը
2025/12/09/ 22:00 -
Դեկտեմբերի 9-ի կարևոր լուրերը
2025/12/09/ 20:20 -
Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքին
2025/12/09/ 19:30 -
ԱԱՊՀ-ն Հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին քաղաքական ուղերձով
2025/12/09/ 18:30 -
Time ամսագիրը ԴիԿապրիոյին անվանել է 2025թ. տարվա արտիստ
2025/12/09/ 17:50 -
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը և ԵՄ-ը կվերացնեն վնասակար դրույթները. Ադրբեջանի ԱԳՆ
2025/12/09/ 17:10 -
QR-ները՝ հայկական բիզնեսում․ խնդիրներ, ռիսկեր, կոռուպցիայի կասկած․ Հետք
2025/12/09/ 16:06 -
Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակների մասին
2025/12/09/ 15:48 -
Զովունիում գտնվող գազալցակայանի գործունեությունը կասեցվել է. Պատճառը հայտնի է
2025/12/09/ 15:44 -
Տարեսկզբից ի վեր ԱՄՆ պետդեպը տարբեր կատեգորիաների 85 հազար վիզա է չեղարկել
2025/12/09/ 15:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքին
ԱԱՊՀ-ն Հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին քաղաքական ուղերձով
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2025 Թ․
AI և փափուկ հմտություններ․ ՀԲԸՄ-ն և DSIK Հայաստանը մի հարթակում են համախմբել բիզնեսն ու նորագույն տեխնոլոգիաները