ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն
Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին
Սեպտեմբերի 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Աշխարհի ամենաթանկ կովն աճուրդում վաճառվել է ավելի քան 4 մլն դոլարով
Վրաստանում ձերբակալել են խարդախների, որոնք մոտ 3,1 մլն եվրոյի վնաս են պատճառել օտարերկրացիների
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին
Հայաստանը մասնակցում է «Riga Food 2024»-ին ցուցահանդեսին
Հայաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը
Դատարանը Նյու Յորքում երկրորդ անգամ հետաձգել է Թրամփի դեմ մեղադրանքի կայացումը
Երևանի ավագանու նիստում կքննարկվի ավագանու 3 անդամի լիազորությունների դադարեցման հարցը
Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր արծաթե հուշադրամ. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ալավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը
Սեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը
Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը
Զինա Չալիկյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահի օգնական
Կրիպտոմիլիոնատերերի թիվն աճել է 95%-ով մեկ տարվա ընթացքում

21 հարցուպատասխան լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ․ ՊԵԿ

Նյմ 8, 2023 17:23
34
ADS

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների համար հավաքագրել և ՊԵԿ պաշտոնական կայքէջում հրապարակել է  լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) վերաբերյալ բիզնեսին հետաքրքրող, առավել հաճախ հնչող հարցեր և պատասխաններ։

Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դառնալ լիազորված տնտեսական օպերատոր, քանի՞ տիպի ԼՏՕ գոյություն ունի, ինչպիսի՞ պահանջներ են ներկայացվում, ի՞նչ առավելություններ ունեն ԼՏՕ-ները։ Այս և այլ հարցերի պատասխաններն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կարող են գտնել ՊԵԿ պաշտոնական www.src.am կայքի «Իրավաբանական անձ» էջի «Մաքսային ծառայություն» բաժնի «Լիազորված տնտեսական օպերատոր» ենթաբաժնում։

Կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ԼՏՕ կարող է դառնալ այն իրավաբանական անձը (ներմուծող, արտահանող, մաքսային միջնորդ, ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետող, մաքսային պահեստի տիրապետող, մաքսային փոխադրող), որը մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարելու դեպքում ընդգրկվում է ԼՏՕ-ների ռեեստրում և օգտվում մաքսային օրենսդրությամբ նախատեսված՝ հատուկ պարզեցված ընթացակարգերով աշխատելու հնարավորությունից։

Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը կիրառվում է գրեթե բոլոր զարգացած երկրներում: ԼՏՕ-ները այդ երկրներում դարձել են մաքսային մարմինների գործընկերներ և որոշակիորեն կրելով մաքսային մարմինների գործունեությանն օժանդակող գործառույթներ՝ այլ տնտեսվարողների համար ստեղծում են հնարավորություն որակյալ, մատչելի և համապարփակ ծառայություններից օգտվելու համար։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանություն