Լրացրե՛ք ձեր ամառը հաղորդակցությամբ. Viber գործառույթներ, որոնք օգտակար կլինեն հատկապես ամռանը
Լուրեր |
Մեսսենջերում հետաքրքիր սթիքերների, դիմակների և այլ գործառույթների ընտրանի, որոնք ամառն ավելի պայծառ կդարձնեն
Rakuten Viber-ը ՝ աշխարհի ամենահայտնի հաղորդակցման հարթակներից մեկը, պատրաստել է ամռան համար օգտակար գործառույթների ընտրանի։ Որպեսզի օգտատերերը հաղորդակցությունից շատ դրական էմոցիաներ ստանան, ինչպես նաև չաթերում ավելի շատ ժամանցային և որակյալ բովանդակություն ստեղծեն, Viber-ն առաջարկում է ամառային AR դիմակների, սթիքերների և բացիկների լայն ընտրանի:
Viber-ը 2021 թվականի սեպտեմբերին ներկայացրեց ընդլայնված իրականության դիմակներն ու ֆիլտրերը, և այդ ժամանակից ի վեր միլիոնավոր օգտատերեր զննում են հավելվածը՝ գտնելու հետաքրքիր դիմակներ, զարդեր և խաղայնացման այլ տարբերակներ: 2022 թվականի ամռանը Viber-ը ներկայացնում է թեմատիկ ոսպնյակների հավաքածու, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա զգալ հանգստի մթնոլորտը, որտեղ էլ որ լինի: Հավելվածն առաջարկում է թեմատիկ դիմակներ ծաղիկներով և բույսերով, ալիքներով և ծովային կերպարներով, «լողափի» դիմակներ և շատ ավելին: Դիմակներով բաժինը բացելու համար նախ Viber հավելվածի ներսում սեղմեք տեսախցիկի պատկերակին, այնուհետև դիմակի նշանին։ Դիմակները թույլ կտան ընդլայնված իրականության էֆեկտով լուսանկարներ, տեսանյութեր և գիֆեր նկարել, ուղարկել ընկերներին և ընտանիքի անդամներին անմիջապես Viber մեսենջերում կամ պահել բջջային սարքերում։
Նաև հատուկ 2022 թվականի հանգստյան սեզոնի համար ստեղծվել է ամառային սթիքերների փաթեթների մի ամբողջ հավաքածու, որն անպայման կօգնի օգտատերերին ավելի գունեղ արտահայտել իրենց զգացմունքները։ Ներբեռնե՛ք սթիքերներն այստեղ:
Ամառը նաև տոների և պայծառ իրադարձությունների սեզոն է: Viber-ը բոլոր օգտատերերին առաջարկում է շնորհավորական բացիկների հատուկ ընտրանի, որոնք կօգնեն վառ գույններ հաղորել շփմանը և բարձր տրամադրություն փոխանցել։ Օրինակ ՝ Էմոջիների համաշխարհային օրվա (հուլիսի 17), Ընկերության համաշխարհային օրվա (հուլիսի 30) կամ այլ տոների և միջոցառումների համար նախատեսված վիրտուալ բացիկները կարող եք գտնել հետևյալ հղմամբ:
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին