2022-ին ՎԶԵԲ-ը 117 մլն եվրո ներդրում է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ 2022 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 117 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ։ ֆինանսավորումը հիմնականում տրամադրվել է հեռահաղորդակցության և ֆինանսական հաստատությունների ոլորտներին՝ վարկային գծերի և առևտրի ֆինանսավորման միջոցով փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու նպատակով։ Բոլոր ներդրումներն արվել են մասնավոր հատվածում։ Հայաստանում Բանկի ծրագրերի ընդհանուր թիվը հասել է 205-ի, ընդ որում ներդրումները կազմում են ավելի քան 2 միլիարդ եվրո, որի 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։