1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ
Լուրեր |
Անհավատալի արագությամբ անցավ 2024-ը, ու նորից Ամանոր է՝ նախատոնական պատրաստություններով, չգնված նվերների որսով, էկզոտիկ մթերքների մրցավազքով ու խոհարարական փայլատակումներով։ Իսկ քանի որ այս նյութը գրողը, թարգմանողը, հրապարակողն ու ընթերցողը հիմնականում աշխատավոր հասարակ մարդիկ են ու կարոտ են հանգստի, եկել ենք մի քանի կարևոր նախատոնական խորհուրդ-հիշեցումներով։
1․ Նվերների շուրջ ավելի երկար մտածեք։ Պետք չէ գնել անպետք ու աննպատակ իրեր զուտ տուփը լցնելու համար, պետք չէ նաև նվիրել այն, ինչը վստահ չեք, որ դուր կգա։ Հիշեք պատասխանատու սպառման ու մինիմալիզմի մասին, ու միշտ վարվեք այնպես, որ ձեր նվերի մասին չասեն՝ «հիմա ես սա ու՞ր դնեմ»։ Ավելի լավ է նվիրել մեկ փոքր ու արժեքավոր իր, քան տասը կտորից բաղկացած փառահեղ-գունավոր տուփեր, որոնց պարունակության կեսը զարդարանք է ու երբեք պետք չի գալու։
2․ Մի՛ գնեք անհարմար, թանկ ու ճոխ շորեր տոնական օրերի համար։ Կամ էլ՝ գնեք, բայց դրանք մի կրեք նրբաբլիթներ ու տոլմա տաքացնել-թարմացնելու անվերջ շրջապտույտի ընթացքում։ Դրանք թողեք կորպորատիվների ընթացքում գործընկերներին ապշահար անելու համար։ Իսկ տնային հողաթափերը փայլուն թեփուկավոր հագուստի հետ հաստատ չեն համադրվում։
3․ Տոներն ավելի կարճ են, քան կարող եք պատկերացնել, եթե, իհարկե, մեկամսյա արձակուրդ չեք վերցրել։ Սա նշանակում է, որ պետք չէ Նոյյան Տապանի մասշտաբներով պատրաստվել երեք-չորս օրվա համար։ Ոչինչ չի պատահի, եթե չորս աղցանի փոխարեն պատրաստեք երկուսը, հինգ նախուտեստի փոխարեն նախատեսեք երեքը, իսկ սեղանին փռված տխուր գոճու փոխարեն պարզապես համեղ տաք ուտեստ լինի։ Փորձել ենք, գիտենք, և ոչ ոք մեզ ամոթանք չի տվել։
4․ Ինչու՞ առհասարակ տանջվել ու պատրաստել, եթե պատրաստելը ձեր ամենամեծ տաղանդը չէ։ Հատկապես, եթե կա հնարավորություն պատվիրելու բոլոր ամենասիրելի ուտելիքները՝ սիրված ռեստորաններից ու սրճարաններից։ Սկսած մսային տաք ուտեստներից մինչև թեթև աղցաններ, արևելյան քաղցրավենիքից մինչև ամենատարածված տորթեր ու թխվածքներ, կարելի է հանգիստ խղճով պատվիրել Yandex Eats-ից, վճարել IDBank-ի կցված ցանկացած քարտով, ստանալ 1% idcoin ու անցկացնել ազատ ժամանակը սիրելիների հետ։ Իսկ կուտակված idcoin-երը կարող եք օգտագործել հենց սիրելիների հետ։ Այս առաջարկը գործում է մինչև 2025թ․ հունվարի 31-ը։
Վերջում մեզ մնում է միայն հիշեցնել, որ ամանորյա ու սուրբծննդյան տոները սիրո ու ընտանիքի մասին են, ոչ թե ուտելիքի։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․