Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Իսպանական Deoleo-ն՝ ձիթապտղի յուղի աշխարհի խոշորագույն արտադրողը, հայտնել է, որ ակնկալվում է բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշից «հեղուկ ոսկու» գների իջեցում առաջիկա ամիսներին:
Հարավային Եվրոպայում վերջին տարիներին կլիմայական ծայրահեղ պայմանները և երաշտի երկարատև շրջանը լրջորեն ազդել էին ձիթապտղի բերքահավաքի վրա՝ գագաթնակետին հասցնելով գների աճը, որը ցնցել է ոլորտի սպառողներին:Ձիթապտղի յուղի պակասը հանգեցրեց ոլորտի ճգնաժամի և նույնիսկ իսպանական սուպերմարկետներում հանցագործությունների աճի պատճառ դարձավ: Իսպանիային բաժին է ընկնում ձիթապտղի յուղի համաշխարհային արտադրության ավելի քան 40%-ը, ինչը մեծացնում է նրա դերը գների կարգավորման հարցում:
Delivery Hero SE-ն ձգտում է ստանալ մինչև 1.5 միլիարդ դոլար իր մերձավորարևելյան ստորաբաժանման նախնական հրապարակային առաջարկից. գործարք, որը կհամարվի խոշորագույններից մեկը տարածաշրջանում:
Ըստ Bloomberg-ի՝ սննդամթերքի առաքման գերմանական ընկերությունը կառաջարկի Talabat-ի բաժնետոմսերի 15%-ը, յուրաքանչյուր բաժնետոմսը՝ 1.50 դիրհամով (0.41 դոլար) մինչև 1.60 դիրհամ: Վերջնական առաջարկի գինը կհայտարարվի նոյեմբերի 29-ին, իսկ բաժնետոմսերի վաճառքը Դուբայում կսկսվի դեկտեմբերի 10-ին:
ԱՄԷ ռազմավարական ներդրումային հիմնադրամը, Աբու Դաբիի կենսաթոշակային հիմնադրամը և Emirates International Investment Co.-ն, որպես հիմնական ներդրողներ, ձեռք կբերեն մոտ 250 միլիոն դոլարի բաժնետոմսեր: 2024 թվականին Մերձավոր Արևելքում տարբեր ընկերություններ բաժնետոմսերի վաճառքից հավաքագրել են մոտ 10 միլիարդ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․