Շուկայական շարժերն ու մակրոտնտեսական զարգացումները հոկտեմբերի 23-ի դրությամբ Շուկայի Տենդենցներ Համաշխարհային Ինդեքսներ • Dow Jones՝ -0.02% (42,924.89) • S&P 500՝ -0.05% (5,851.20) • S&P 500 ֆյուչերսներ՝ -0.12% • Nikkei 225՝ -0.85% (38,079) • KOSPI՝ +1.2% (2,602.70) • Shanghai Composite՝ +0.65% (3,307.23) Ապրանքային Շուկաներ • Ոսկի՝ $2752 / ունցիա • Brent նավթ՝ $75.7 / բարել • WTI նավթ՝ $71.4 / բարել ________________________________________________________________________________________________ Մակրոտնտեսություն Աշխարհ Վերջին տվյալների համաձայն, սեպտեմբերին համաշխարհային պողպատի արտադրությունը կազմել է 143.6 մլն տոննա՝ նվազելով 4.7%-ով տարեկան կտրվածքով: 9 ամսվա ընթացքում արտադրությունը կրճատվել է 1.9%-ով՝ հասնելով 1.39 մլրդ տոննայի: Ճապոնիա Ճապոնիայի բազային սպառողական գների ինդեքսը սեպտեմբերին կազմել է 1.7% տարեկան կտրվածքով: ________________________________________________________________________________________________ Կորպորատիվ Նորություններ RTX Corp RTX-ի 9 ամսվա հասույթը աճել է 20.6%-ով՝ կազմելով $59.1 մլրդ: Զուտ շահույթը գերազանցել է $3.4 մլրդ (+81%): Ազատ դրամական հոսքը կազմել է $2 մլրդ, իսկ պատվերների ծավալը գերազանցում է $220 մլրդ: General Motors GM-ի 3-րդ եռամսյակում զուտ շահույթը կազմել է $3.1 մլրդ, իսկ հասույթը՝ $48.76 մլրդ (+10.5% YOY): Սակայն, ավտոմեքենաների վաճառքները նվազել են 8.6%-ով՝ հասնելով 1.48 մլն միավորի: Lockheed Martin Lockheed Martin-ի 9 ամսվա հասույթը աճել է 7.6%-ով՝ հասնելով $52.4 մլրդ: Զուտ շահույթը կազմել է $4.81 մլրդ (-5%), իսկ ազատ դրամական հոսքը՝ $4.85 մլրդ: Cube Invest