Հայկական գինին հայտնվել է Forbes-ի 2023-ի լավագույն տասնյակում Հեղինակավոր Forbes պարբերականի՝ գինիների փորձագետ Քեյթ Քելլի Բելը կազմել է 2023թ. լավագույն գինիների տասնյակը, որում ընդգրկվել է նաև հայկական «Քեուշ» գինին: Քելլին առանձնացրել է «Keush Extremis Sparkling Wine» 2018թ. արտադրության գինին: 2013թ. հիմնված գինեգործարանը արտադրում է փրփրուն գինիներ՝ պատրաստված Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բարձրադիր այգիների 120 տարեկան թփերի խաղողից: Ըստ հեղինակի՝ այս նուրբ փրփրուն գինին բերում է դեղձի և ազնվամորու նոտաներ՝ զուգակցված կիտրոնի կրեմով թխվածքաբլիթի հոտով: Գինու մեկ շշի արժեքն է $39.99: