Հոկտեմբերին հնդկացորենն էժանացել է 26%-ով, խոզի միսը՝ 13%-ով, շաքարավազը՝ 5,4%-ով, ձուն թանկացել է 13 %-ով
Լուրեր |
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. հոկտեմբերը 2022թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.3%:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.0% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:
Այսպես․ 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հնդկացորենի գինը նվազել է 26.9%-ով, ոսպինը՝ 20.2%-ով, հաճարինը՝ 5.6%-ով, բլղուրինը՝ 5.0%-ով, ձավարինը՝ 4.7%-ով, բրնձինը՝ 4.3%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 2.5%, 1.4%, 0.3%, 1.1%, 1.3% 1.4% գնաճ:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ մակարոնի գինը նվազել է 11.3%-ով, կարագինը՝ 3.5%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% և 1.2% գնաճ:
Տավարի մսի գինը 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, թարմ կաթինը՝ 3.5%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 0.4%-ով:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 30.3%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3.1% գնաճ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.4% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.6% գնաճ:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 13.3%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.4%-ով:
Ալկոհոլային խմիչքի գները 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ աճել են 6.1%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%-ով:
Դրան զուգընթաց, 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալյուրի՝ 19.1% և ոլոռի՝ 17.1%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ 0.3% և 0.7% գնանկում:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի` 13.2%, ոչխարի մսի 2.6% գնանկում և թռչնամսի` 0.9% գնաճ, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%, 1.2% և 0.3% գնանկում:
Մարգարինի գինը 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 18.4%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 5.5%-ով, պանրինը՝ 3.1%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ համապատասխանաբար 1.0%, 0.5%, 0.3%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.3%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.2% գնաճ։
Մրգի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է 1.0%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.2% գնանկում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/05 22:00
Փետրվարի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/05 19:19
Փետրվարի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 5-ի բիզնես լուրերը
2026/02/05/ 22:00 -
Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
2026/02/05/ 19:43 -
Փետրվարի 5-ի կարևոր լուրերը
2026/02/05/ 19:19 -
Բիզնես մտածողություն թվային միջավայրում․ նոր կանոններ
2026/02/05/ 17:39 -
Apple-ը չի շտապում փոխվել. iPhone 18-ը կպահպանի ծանոթ դիզայնը․ ինչ է սա ասում ընկերության ռազմավարության մասին
2026/02/05/ 17:21 -
ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրները կկարգավորվեն․ նախագիծ
2026/02/05/ 17:14 -
Օտարերկրացիները ճանապարհային խախտումների վերաբերյալ կծանուցվեն ՀՀ սահմանային անցակետերում
2026/02/05/ 17:12 -
Բեռլինի «Թանգարանային կղզում» առաջին անգամ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի գանձերը
2026/02/05/ 16:11 -
Հայաստանը չի կարծում, թե երկիրը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից․ Սիմոնյան
2026/02/05/ 15:57 -
Լավրովը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին
2026/02/05/ 15:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․