Հայաստանի տնտեսության աճը 2023-ին կկազմի 7,5%. S&P
Լուրեր |
2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի մոտավորապես 7,5% և միջինում 4,0% 2024-2026 թվականներին: Այդ մասին խոսվում է S&P Global միջազգային վարկանիշային գործակալության հետազոտության մեջ,- գրում է how2b.am-ը:
Գործակալության վերլուծաբանները կանխատեսում են, որ ծայրահեղ սցենարներից զատ, ինչպիսին է Ադրբեջանի հետ պատերազմական կոնֆլիկտը, Հայաստանի տնտեսական աճի հեռանկարներն առաջիկա տարիներին կմնան կայուն:
«2022-ին Հայաստանի տնտեսական կյանքի վառ տարուց հետո մենք սպասում ենք, որ աճը կդանդաղի, սակայն 2023-ին կմնա կայուն 7,5% մակարդակում: Նման դանդաղումը կարելի է բացատրել առավել թույլ արտաքին պահանջարկով, առավել սահմանափակ ֆինանսական պայմաններով և ֆինանսական միջոցների և միգրանտների ներհոսքի զսպմամբ», — նշում են փորձագետները:
Նշվում է նաև, որ նախորդ տարվա ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքները օգնել են Հայաստանի տնտեսությանն էականորեն աճել 12,6%-ով:
«Այս աճը առաջին հերթին պայմանավորված է Ռուսաստանից արտագաղթով, որը նպաստել է տնտեսության աճին տարբեր ուղիներով: Ռուսաստանից արտագաղթողների նշանակալի մասը որակավորված և երիտասարդ ՏՏ մասնագետներ են: Այդկերպ, որոկավորված աշխատուժի ներհոսքը՝ օտարերկրացիների՝ ավելի քան 1000 ընկերությունների համադրությամբ, նշանակալի ներդրում է ունեցել այնպիսի ոլորտի աճի մեջ, ինչպիսին ՏՏ-ն է, որը 2022 թվականին ավելացել է 51%-ով», — նշվում է հետազոտության մեջ:
Հայաստանի տնտեսական աճն ըստ պետբյուջեի 2023-ին դիտարկվում է 7%-ի չափով, իսկ գնաճը՝ 4% (±1,5%): 2023 թվականի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, երկրում գրանցվել է դեֆլյացիա 0,5%, իսկ այս տարվա մայիս ամսվա համեմատությամբ գների անկումը կազմել է 1,4%:
ՀՀ ԿԲ հունիսյան կանխատեսման համաձայն՝ Հայաստանի տնտեսությունն այս տարի աճելու է 6,9%-ով, իսկ 12-ամսյա ինֆլյացիան նպատակային ցուցանիշից ցածր է լինելու 4%-ով:
Fitch-ը կանխատեսել է 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճ մինչև 6,1%, իսկ Moody’s-ը՝ մինչև 7%: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ տարում կազմելու է 4,4%, իսկ Եվրասիական զարգացման բանկ-ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 7,5%-ով: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը գնահատում է հայկական տնտեսության աճը 5%-ով, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է աճ 5,5%-ով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/30 13:47
Ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներ
Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը:
-
Իրանական նավթը՝ որպես նպատակ․ Թրամփի հետագա ծրագրերը
2026/03/30/ 14:01 -
Բելգիացի պատգամավորը Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլի վերաբերյալ բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարանի քննարկմանը
2026/03/30/ 13:55 -
Ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներ
2026/03/30/ 13:47 -
Միլիոնների «ա՞ճ», թե վիճակագրական մանիպուլյացիա. Hetq.am
2026/03/30/ 13:45 -
3 օրում բացահայտվել է 232 հանցագործություն
2026/03/30/ 12:59 -
ՏԵՍԱԻՐԱԶԵԿՈՒՄ․ Բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցողների համար նոր օրենսդրական կարգավորումների մասին
2026/03/30/ 12:52 -
Իրանը սահմանում է վճար Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի համար
2026/03/30/ 12:49 -
Եգիպտոսի խանութների, սրճարաններ ու ռեստորանների գրաֆիկում փոփոխություններ են կատարվել․ պատճառը Իրանի պատերազմն է
2026/03/30/ 12:46 -
Նոր զարգացումներ՝ ԱՄՆ-Իրան հակամարտությունում
2026/03/30/ 12:43 -
Իտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները. որքան է կազմում ֆինանսական կորուստը
2026/03/30/ 12:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․