Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը Երևանում մոտ 20 երթուղայիններ կփոխարինվեն ավտոբուսներով
Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ԱԳՆ
Ամերիաբանկ. Միլանից եկած մարզիչները կմարզեն 160 հայ պատանու
2023թ. հունվար-ապրիլին ՀՀ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 260,042 դրամ
Mercedes-Benz-ի սեփականատերերը շուտով կկարողանան մեքենան գործարկել իրենց iPhone-ի և Apple Watch-ի օգնությամբ
Իրանից Թուրքիա արտահանումը չորս ամսում հասել է 820 մլն դոլարի
Apple Music Classical հավելվածն այժմ հասանելի է Android սարքերի համար
Թալինում նոր ներդրումներ են իրականացվել. հիմնադրվել է «Թալին 2» արևային կայանը
Միշել. Այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի երկխոսությունը
Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2022-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը. նախարար
Կառավարությունը 2022-ին 2 մլրդ դրամով կրճատել է ԲՏԱ նախարարության ֆինանսավորումը
ՕՊԵԿ-ը հույս ունի, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կվերացվեն
Ծառայողական մեքենաները նույնպես կտուգանվեն մգեցված ապակիների համար. փոխնախարար
Հայաստանում առաջին անգամ օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է մոտ $1մլրդ. Քերոբյան
Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2022-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը. նախարար
1 տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱԱԾ
Դանիան 10 տարում 21 միլիարդ դոլար կներդնի պաշտպանության ոլորտում
Չինաստանի արտգործնախարարը Պեկինում հանդիպել է Իլոն Մասկի հետ
Կիևը Մոսկվային հարվածել է 8 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. ՌԴ ՊՆ
Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է

Ապրիլին պարենի համաշխարհային գները բարձրացել են

May 9, 2023 14:32
28
ADS

Ապրիլ ամսին տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացել է պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը՝ շաքարի, մսի եւ բրնձի համաշխարհային գնանշումների վերելքին զուգընթաց,- գրում է banks.am-ը։

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտնել է, որ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով  գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 127,2 միավոր էր, որը 0,6%-ով բարձր է մարտի ցուցանիշից։

Նշվում է, որ ինդեքսը 19,7%-ով ցածր է 2022 թվականի, բայց միաժամանակ 5,2%-ով բարձր 2021 թվականի ապրիլի ցուցանիշներից։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը մարտ ամսից 17,6% վերելք է գրանցել՝ հասնելով 2011 թվականի հոկտեմբերից ի վեր արձանագրված ամենաբարձր մակարդակին։

Ամսվա ընթացքում ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսն աճել է 1,3%-ով, որի գլխավոր պատճառը խոզի մսի բարձր գնանշումներն էին, ինչին հետեւել են թռչնամսի գները։

Միեւնույն ժամանակ, այլ պարենային ապրանքների գնային ինդեքսները, բացառությամբ բրնձի, շարունակում են նվազման միտում ցույց տալ։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատությամբ 1,7%-ով նվազել է եւ միջինում 19,8%-ով ցածր է 2022 թվականի ապրիլի արժեքից։

Բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում 1,3%-ով իջել է՝ արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ հետընթաց գրանցելով։

Կաթնամթերքի գնային ինդեքսի 1,7% նվազում է արձանագրվել, որի պատճառը կաթի փոշու ներկրման համաշխարհային պահանջարկի շարունակական նվազումը եւ Արեւմտյան Եվրոպայում պանրի արտահանման ավելի մեծ հնարավորություններն են։

Մեկնաբանություն