ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները
ԱՄՆ-ում իրական ժամանակում վճարումները կավելանան ամպային լուծումների շնորհիվ
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
ՊԵԿ-ը մաքսային ծառայություն աշխատանքի է հրավիրում բուհերի շրջանավարտներին
Chrome-ը համակարգիչների և սմարթֆոնների աշխարհում ամենահայտնի բրաուզերն է. StatCounter
Apple-ի վաճառքները գրեթե բոլոր մայրցամաքներում անկում են գրանցում
Հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետ.բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դր., 23Թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետ.բյուջեի եկամուտներն աճել են 8.6%‑ով (41.4 մլրդ դր)
Թուրքիան հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը
Bloomberg. Իլոն Մասկի կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 37.3 միլիարդ դոլարով
Ապրիլին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով հասել է առնվազն 69.8%-ի
Bloomberg. Տարեսկզբից Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է ավելի քան 15.5 միլիարդ դոլարով
«Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում
ՊԵԿ. 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
ԵՄ-ն մեկ միլիարդ եվրո է հատկացրել Լիբանանին
Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ում գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ
2,6 միլիոն դոլարի հնատիպ հրատարակություններ են գողացել
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ

Google-ը կփոխարինի QA մասնագետներին արհեստական բանականությամբ

Մրտ 31, 2023 14:42
33
ADS

Google-ը նախատեսում է թեստավորել խաղերն արհեստական բանականության օգնությամբ. ընկերությունն արդեն տեխնոլոգիայի պատենտի հայտ է ներկայացրել, որը թույլ կտա թեստավորել խաղերն առանց QA մասնագետների ներգրավման։

Ինչպես նշել է Gamerant-ը, վերջին ամիսներին շուկայում մեծ քանակությամբ ծրագրեր եւ գործիքներ են հայտնվել՝ արհեստական բանականության հիմքով։ Ամենաուշագրավը եղել է OpenAI-ի կողմից մշակված ChatGPT չաթ-բոտը։ Ավելի ուշ Microsoft-ը եւ Google-ն են ներկայացրել իրենց լուծումները՝ Bing եւ BARD։ Bing-ը հիմնված է OpenAI-ի մշակումների վրա, բայց աշխատանքում որոշակիորեն զիջում է ChatGPT-ին։ BARD-ի առաջին ցուցադրումն էլ կարելի է համարձակորեն ձախողում անվանել. գովազդային հոլովակում չաթ-բոտը փաստական սխալ է թույլ տվել, որը շատ թանկ է նստել ընկերության վրա. նրա արժեթղթերի գինն ընկել է ավելի քան 7 տոկոսով՝ ընկերության շուկայական արժեքն իջեցնելով 100 մլրդ դոլարով։

Թե ինչ ապագա է սպասվում այդ չաթ-բոտին՝ առայժմ հայտնի չէ, բայց այժմ Google-ը կենտրոնացել է նոր տեխնոլոգիայի վրա, որն օգտագործում է արհեստական բանականությունը թեստավորման գործընթացի ավտոմատացման եւ որակի ապահովման համար։ Ներկա պահին դրանով զբաղվում են հատուկ թիմեր՝ տեսախաղերի ռելիզից առաջ թեստավորման եւ շտկման համար, սակայն Google-ը, ինչպես երեւում է, համոզված է, որ այդ դերը կարող է ստանձնել ԱԲ-ն։

Պատենտի տեղեկանքում նշվել է, որ մի շարք նախագծեր իրականացվում են ուշացումներով եւ սխալներով, քանի որ QA մասնագետները միշտ չէ, որ կարողանում են հասցնել կատարել անհրաժեշտ աշխատանքների ամբողջ ծավալը։ Բացի այդ, թեստավորման գործընթացն ավելի է բարդանում, եւ Google-ն առաջարկում է լուծում, որը վերջ կդնի գոյություն ունեցող խնդիրներին։

Ամենայն հավանականությամբ, ԱԲ-ն իսկապես կկարողանա բավական հաջող գտնել տեսախաղերում առկա սխալերը՝ «բագերը»։ Բայց հազիվ թե կարողանա գտնել դրանցում տրամաբանական սխալները, ինչպիսին են նրանք, որոնք թեստավորողները չգիտես ինչու բաց են թողել Mass Effect Andromeda-ի ռելիզից առաջ, եւ որոնք անմիջապես նկատել են իսկական գեյմերները։

Մեկնաբանություն