Evoca-ն` զբոսաշրջության տարածաշրջանային ֆորումի գլխավոր գործընկեր Հոկտեմբերի 26-27-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի կունենա Tourism Regional Forum 2024-ը։ Tourism Regional Forum 2024-ը նպատակ ունի Հայաստանը դարձնել տարածաշրջանում առաջնային ուղղություն MICE զբոսաշրջության համար: MICE-ը տուրիզմի ուղղություն է, որը միավորում է զբոսաշրջությունը և Meetings` հանդիպումները, Incentives` խրախուսումները, Conferences` կոնֆերանսները և Exhibitions` ցուցահանդեսները: Այլ կերպ ասած` MICE-ը բիզնես միջոցառումների տուրիզմն է: Ֆորումի ընթացքում տեղական և միջազգային էքսպերտները կբացահայտեն MICE զբոսաշրջության վերջին թրենդերը, մարտահրավերները և հնարավորությունները։ 2 օր շարունակ սպասվում են ելույթներ, պանելային քննարկումներ և սեմինարներ։ Չմոռանանք նաև networking-ի մասին, որն ավելի կամրապնդի MICE ոլորտում համագործակցությունը։ Պարբերաբար լինելով բիզնես միջոցառումների հովանավոր՝ Evocabank-ը խթանում է մշակույթի, տնտեսության, արդեն նաև զբոսաշրջության կայուն զարգացումը Հայաստանում: