Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար ԱՄՆ 30 տարեկան հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է մինչև 6.77%՝ հասնելով այս տարվա մարտից ի վեր նվազագույն մակարդակին։ Ռուս փորձագետները խոսել են 2024թ.-ի ընթացքում ՌԴ կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ մինչև 20% բարձրացման հնարավորության մասին։ Այժմ տոկոսադրույքը 16% է։ Morgan Stanley-ն բարձրացրել է Apple-ի բաժնետոմսերի իր թիրախային գինը և բաժնետոմսերն անվանել «թոփ ընտրություն», ինչից հետո Apple-ի բաժնետոմսերն աճել են 2.5%-ով՝ հասնելով ռեկորդային առավելագույնի։ Եվրոպական կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 3.75%: Բանկի ներկայացուցիչները հաջորդ հանդիպման ընթացքում տոկոսադրույքը նվազեցնելու վերաբերյալ ակնարկ չեն արել։ Փորձագետների կանխատեսմամբ Amazon Prime Day զեղչերի օրերի ընթացքում գնորդները հավանաբար ծախսել են մոտ 14 միլիարդ դոլար։ Prime Day-ի ընթացքում վաճառքի ծավալները Amazon-ի տարեկան վաճառքի 1-2%-ն են կազմում։ finarm.am