Շուկայական շարժերն ու մակրոտնտեսական զարգացումները նոյեմբերի 21-ի դրությամբ Շուկայի Տենդենցներ  Համաշխարհային Ինդեքսներ • Dow Jones՝ +0.32% (43,408.47) • S&P 500՝ +0.01% (5,917.11) • S&P 500 ֆյուչերսներ՝ -0.21% • Nikkei 225՝ -0.93% (38,017) • KOSPI՝ +0.18% (2,486.87) • Shanghai Composite՝ -0.39% (3,355.68) Ապրանքային Շուկաներ • Ոսկի՝ $2659.8 / ունցիա • Brent նավթ՝ $73.0 / բարել • WTI նավթ՝ $69.0 / բարել _________________________________________________________________ Մակրոտնտեսություն  Չինաստան Չինաստանի Կենտրոնական բանկը պահպանել է մեկ տարվա վարկերի բազային տոկոսադրույքը 3.1%, իսկ 5 տարվա վարկերինը՝ 3.6% մակարդակում: Մեծ Բրիտանիա Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում ինֆլյացիան աճել է 0.6%-ով ամսական կտրվածքով և 2.3%-ով տարեկան կտրվածքով՝ գերազանցելով կանխատեսված 2.2% մակարդակը: _________________________________________________________________ Կորպորատիվ Նորություններ Lowe’s Co. Lowe’s Co.-ի 2024 ֆինանսական տարվա եռամսյակում զուտ շահույթը նվազել է 4.4%-ով՝ կազմելով $1.7 մլրդ, սակայն հասույթը գերազանցել է կանխատեսումները՝ հասնելով $20.2 մլրդ: Առցանց վաճառքները աճել են 6%-ով, իսկ տարեկան հասույթի կանխատեսումը բարձրացվել է՝ կազմելով $83-83.5 մլրդ: Medtronic Medtronic-ի եռամսյակային հասույթը աճել է 5.3%-ով՝ հասնելով $8.4 մլրդ: Զուտ շահույթը կազմել է $1.3 մլրդ (+40%): Վեց ամիսների ընթացքում ազատ դրամական հոսքը գերազանցել է $1 մլրդ: NVIDIA NVIDIA-ի 2025 ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակում զուտ շահույթը կրկնապատկվել է՝ կազմելով $19.31 մլրդ: Հասույթը հասել է $35.08 մլրդ, իսկ ընկերության համախառն շահութաբերությունը՝ 74.6%: Cube Invest