IDBank և Իդրամ ընկերությունները Mantashyants Global EXPO 2024-ին ներկայացել էին հատուկ առաջարկներով
Լուրեր |
IDBank-ը և Իդրամը մասնակցել են Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին 40-ից ավելի ոլորտների շուրջ 120 ընկերություններ։ Ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ ծառայեց գործարարների համար՝ ծանոթանալու այլ բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններին և ընձեռած հնարավորություններին։
Բանկի և Իդրամի թիմերը ներկա էին՝ պատմելու ընկերությունների տրամադրած լայն հնարավորությունների մասին, որոնք բիզնեսներին առաջարկում են օգտվել ամբողջական փաթեթից ու ընդլայնել համագործակցության շրջանակը՝ տրամադրելով բացառիկ փաթեթներ՝ յուրաքանչյուր բիզնեսի համար առաջարկելով համապատասխան ինդիվիդուալ լուծում։
Իդրամի ՓՄՁ ներգրավման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանի խոսքով՝ 22,500 գործընկերներն Իդրամն ընտրել են հարմարավետության, ճկունության, ստանդարտներից դուրս, պարզ և միշտ հասանելի լինելու համար։
«Իդրամը իսկական հաջողված Made in Armenia լուծում է. իզուր չէ, որ մեզ անվանում են ազգային վճարային համակարգ: Մենք նաև հաճախորդների թիվ մեկ ընտրությունն ենք QR-վճարումների հարցում, և նրանք մշտապես փնտրելու են Իդրամի QR-ը բիզնեսների դրամարկղերում», - նշեց Աղվան Աբրահամյանը։
Իր ելույթում նա ներկայացրեց Իդրամի ծառայություններն ու նախաձեռնությունները, որոնք օգնում են բիզնեսներին աճել ու զարգանալ՝ տրամադրելով պատրաստի լուծումներ ու թույլ տալով չմտահոգվել հավելյալ գործիքների կիրառման ու ծրագրերի ներդրման մասին։
Ցուցահանդեսի ընթացքում IDBank-ի և Իդրամի տաղավարում մասնագետները բիզնեսներին ներկայացնում էին բիզնեսների համար ծառայությունների ամբողջական փաթեթը՝ գործող հատուկ առաջարկով ու նոր հնարավորություններով։ «IDBank-ը բիզնես հաճախորդների համար ստեղծել է անհատականացված բանկային լուծումներ՝ հարմարեցված վերջիններիս կարիքներին, որոնք առավելագույնս ծառայում են բիզնեսների կայուն զարգացմանն ու աճին», - նշել է IDBank-ի ինստիտուցիոնալ բիզնեսի և համագործակցության վարչության ղեկավար Արթուր Սեյրանյանը։
IDBank-ը բիզնեսներին առաջարկում է բիզնես քարտեր և վարկեր՝ հատուկ պայմաններով, IDsalary աշխատավարձային բացառիկ փաթեթը, վճարային գործիքներ, հաշիվների բացում և սպասարկում, ինչպես նաև ապահով ավանդի հնարավորություն և այլն։
https://youtu.be/yg4WsiP5fNo
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/05 22:00
Փետրվարի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/05 19:19
Փետրվարի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 5-ի բիզնես լուրերը
2026/02/05/ 22:00 -
Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
2026/02/05/ 19:43 -
Փետրվարի 5-ի կարևոր լուրերը
2026/02/05/ 19:19 -
Բիզնես մտածողություն թվային միջավայրում․ նոր կանոններ
2026/02/05/ 17:39 -
Apple-ը չի շտապում փոխվել. iPhone 18-ը կպահպանի ծանոթ դիզայնը․ ինչ է սա ասում ընկերության ռազմավարության մասին
2026/02/05/ 17:21 -
ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրները կկարգավորվեն․ նախագիծ
2026/02/05/ 17:14 -
Օտարերկրացիները ճանապարհային խախտումների վերաբերյալ կծանուցվեն ՀՀ սահմանային անցակետերում
2026/02/05/ 17:12 -
Բեռլինի «Թանգարանային կղզում» առաջին անգամ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի գանձերը
2026/02/05/ 16:11 -
Հայաստանը չի կարծում, թե երկիրը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից․ Սիմոնյան
2026/02/05/ 15:57 -
Լավրովը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին
2026/02/05/ 15:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․