Մայրենի լեզվի օրը ԱրարատԲանկն ամփոփեց Մատենադարանի հետ բացառիկ ծրագրի արդյունքները
Լուրեր |
2024թ․ -ի հոկտեմբերին ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանում բացված կենսաքիմիական հետազոտությունների նոր լաբորատորիան արդեն իսկ տպավորիչ արդյունքներ է գրանցել։
Բացման օրվանից լաբորատորիայում իրականացվել են 9 ձեռագրերի (ընդհանուր 3164 էջ), 8 հնատիպ և տպագիր գրքերի, ինչպես նաև մեկ յուղաներկով նկարի աղտոտվածության աստիճանի որոշման և ախտահանման աշխատանքներ։ Կատարվել են նաև Վերականգնման բաժնի աշխատասենյակների օդի աղտոտվածության որոշման կարևոր հետազոտություններ։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին միայն Մատենադարանի Վերականգնման բաժնում կատարվել են 7247 թերթի, 10 կաշվե կազմի, 18 հնատիպ գրքի, 43 հմայիլի (26 մետր երկարությամբ), 1280 թերթ արխիվային վավերագրի և 18 լուսանկարի կոնսերվացման ու վերականգնման աշխատանքներ։
Հատկանշական է, որ այս կարևոր ծրագիրն իրականացվել է ԱրարատԲանկի աջակցությամբ, որը դարձավ առաջին ֆինանսաբանկային կառույցը՝ ստանձնելով Մատենադարանի զարգացման առաքելությունը։ «Մեզ համար մեծ պատիվ է լինել առաջին ֆինանսական հաստատությունը, որը գործնական քայլեր է ձեռնարկում Մատենադարանի՝ որպես համաշխարհային նշանակության մշակութային կենտրոնի զարգացման ուղղությամբ։ Ուրախությամբ նկատում ենք, որ մեր նախաձեռնությունն արդեն իսկ վարակիչ է դարձել, և վստահ ենք, որ այն դեռ օրինակ կծառայի շատ ընկերությունների համար՝ ոգեշնչելով նրանց ևս մասնակից դառնալ մեր մշակութային ժառանգության պահպանման գործին», - նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ առավել կարևոր են դառնում այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր ազգային ինքնության, գրավոր մշակույթի և լեզվի անաղարտության պահպանմանը։ Հայոց լեզուն և գիրը դարեր շարունակ եղել են մեր ժողովրդի գոյատևման և մշակութային ժառանգության փոխանցման հիմնական միջոցը։
Հայոց գրերի ստեղծումից ի վեր ձեռագրական մշակույթը եղել է մեր ինքնության պահպանման կարևորագույն գործոնը։ Հենց այս առաքելությունն է այսօր շարունակում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ հանդիսանալով հայ մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրման առաջատար կենտրոն։
Մայրենի լեզվի միջազգային օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով` 1999 թվականի նոյեմբերին, և 2000 թվականից սկսած՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում՝ հիշեցնելով՝ որքան կարևոր է մայրենի լեզվի պահպանումն ու փոխանցումը սերնդեսերունդ։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 9-ի կարևոր լուրերը
2025/12/09/ 20:20 -
Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքին
2025/12/09/ 19:30 -
ԱԱՊՀ-ն Հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին քաղաքական ուղերձով
2025/12/09/ 18:30 -
Time ամսագիրը ԴիԿապրիոյին անվանել է 2025թ. տարվա արտիստ
2025/12/09/ 17:50 -
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը և ԵՄ-ը կվերացնեն վնասակար դրույթները. Ադրբեջանի ԱԳՆ
2025/12/09/ 17:10 -
QR-ները՝ հայկական բիզնեսում․ խնդիրներ, ռիսկեր, կոռուպցիայի կասկած․ Հետք
2025/12/09/ 16:06 -
Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակների մասին
2025/12/09/ 15:48 -
Զովունիում գտնվող գազալցակայանի գործունեությունը կասեցվել է. Պատճառը հայտնի է
2025/12/09/ 15:44 -
Տարեսկզբից ի վեր ԱՄՆ պետդեպը տարբեր կատեգորիաների 85 հազար վիզա է չեղարկել
2025/12/09/ 15:40 -
Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է․ ֆինանսական համակարգի վրա դրա ազդեցությունը
2025/12/09/ 14:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքին
ԱԱՊՀ-ն Հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին քաղաքական ուղերձով
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2025 Թ․
AI և փափուկ հմտություններ․ ՀԲԸՄ-ն և DSIK Հայաստանը մի հարթակում են համախմբել բիզնեսն ու նորագույն տեխնոլոգիաները