Մակրոտնտեսական զարգացումները և շուկայական տենդենցները դեկտեմբերի 20-ի դրությամբ 1. Շուկայի տենդենցներ  Համաշխարհային ինդեքսներ • Dow Jones` +0,04% (42342,24) • S&P 500`-0,09% (5867,08) • S&P 500 ֆյուչերս` + 0,24% • Nikkei 225` - 0,08% (38778) • KOSPI` -1,48% (2399,82) • Shanghai Composite` -0,13% (3365,97) Ապրանքային շուկաներ • Ոսկի`$2602,6 /ունցիա • Brent նավթ`$72,6 / բարել • WTI նավթ՝ մոտ $69,1/բարել 2. Մակրոտնտեսություն Ճապոնիայի բանկը պահպանել է տոկոսադրույքը 0.25% մակարդակում։ Անգլիայի բանկը հաստատել է տոկոսադրույքը 4.75% տարեկան մակարդակում։ Չինաստանի կենտրոնական բանկը չի փոխել 1 տարվա վարկավորման հիմնական տոկոսադրույքը՝ պահպանելով այն 3.1% տարեկան մակարդակում։ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 2024թ. երրորդ եռամսյակում, ըստ վերջնական գնահատականի, աճել է 3.1%-ով՝ տարեկան հաշվարկով։ Ակնկալվում էր 2.8% աճ։ ԱՄՆ-ում աշխատազուրկների աջակցության առաջին դիմումների քանակը մեկ շաբաթում նվազել է 22.000-ով՝ կազմելով 220.000 դիմում։ 3. Volkswagen AG-ն և Գերմանիայի արհմիությունների ղեկավարները մոտ են համաձայնության՝ վերակառուցելու համանուն բրենդը առանց Գերմանիայում գործարանների փակման։ Ընկերության ղեկավարությունը պատրաստ է պահպանել գործարանները և վերականգնել աշխատատեղերի պահպանման ծրագիրը՝ գործող մինչև 2030 թվականը, եթե աշխատողները հրաժարվեն բոնուսային վճարներից։ 4. Accenture խորհրդատվական ընկերությունը հայտնել է, որ եռամսյակի ընթացքում իր եկամուտը կազմել է $17,7 միլիարդ, իսկ մեկ բաժնետոմսին հասնող եկամուտը՝ $3,59։ Եռամսյակային արդյունքները գերազանցել են կանխատեսումները։ Հաջորդ եռամսյակի համար ընկերությունը կանխատեսում է $16,2-16,8 միլիարդ եկամուտ։ 2025 թվականի արդյունքներով 1 բաժնետոմսի եկամուտը կանխատեսվում է $12,43-12,79 մակարդակում։ Cube Invest