Հայաստանի ՏՏ ոլորտը. ռազմավարական առաջնահերթությունից մինչև հնարավոր անկում
Լուրեր |
Վերջին տարիներին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը եղել է տնտեսական աճի շարժիչներից մեկը: Սակայն վերջին տվյալները ցույց են տալիս, որ այս ռազմավարական ճյուղը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Այս հոդվածը կուսումնասիրի ՏՏ ոլորտի ներկայիս վիճակը, նրա առջև ծառացած խնդիրները և հնարավոր լուծումները:
ՏՏ ոլորտի վերելքը և անկման նշանները
Գծապատկեր 1.
2022 թվականից սկսած Հայաստանի ՏՏ ոլորտը զգալի աճ է արձանագրել՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանից տեղափոխված մասնագետների ներհոսքով: Այս ժամանակահատվածում ոլորտը դարձավ ՀՆԱ-ի աճի էական աղբյուր՝ ապահովելով աճի 1-3 տոկոսային կետը: Սակայն վերջին երկու եռամսյակների տվյալները մտահոգիչ պատկեր են ցույց տալիս: Այս միտումը համահունչ է մեր նախորդ վերլուծության հետ․ Դատարկ գրպաններ, բարձր աշխատավարձեր:
Ինչպես երևում է գծապատկերից, վերջին երկու եռամսյակներում ոլորտը բացասական աճ է արձանագրել, ինչը կարող է վկայել այս ռազմավարական ոլորտի ճգնաժամի մասին:
ՏՏ ընկերությունների և աշխատակիցների դինամիկան
Գծապատկեր 2.
2024 թվականի առաջին կիսամյակի տվյալները բացահայտում են մի շարք հետաքրքիր միտումներ.
- Հայաստանում գրանցված ՏՏ ընկերություններ. թիվը կտրուկ նվազել է 5,163-ից մինչև 1,174 (4.4 անգամ):
- Օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերություններ. եղել է կտրուկ աճ 5,511-ից մինչև 8,180:
Հետաքրքիր է, որ ըստ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տրամադրած տվյալների, Հայաստանում գրանցված ընկերություններում միջին հաշվով աշխատում է 24.5 աշխատակից, մինչդեռ օտարերկրյա գրանցում ունեցող ընկերություններում՝ միջինը ընդամենը 0.74 աշխատակից: Այս զգալի տարբերությունը կարող է վկայել բազմաթիվ «փոստարկղային ընկերությունների» առկայության մասին։
Ամենայն հավանականությամբ 2024 թվականի առաջին կիսամյակում փակվել են ՀՀ քաղաքացիների կողմից գրանցված «փոստարկղային ընկերությունները» և դրանք վերաբացվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Փոստարկղային կազմակերպությունները գոյություն ունեն հիմնականում թղթի վրա՝ հարկային կամ իրավական նպատակներով, սակայն գրեթե չունեն իրական գործունեություն:
Աշխատավարձերի դինամիկան
Գծապատկեր 4.
Աշխատավարձերի և աշխատակիցների թվի աճի գագաթնակետը եղել է 2023 թվականի սկզբին: Հարկ է նշել, որ կտրուկ աճը սկսվել է 2022 թվականի սկզբին, ինչը համընկնում է Ռուսաստանից տեղափոխվածների ներհոսքի հետ: Սակայն վերջին տարվա ընթացքում նկատվում է աճի տեմպերի դանդաղում:
ՏՏ ընկերությունների Հայաստանում հաստատվելու որոշումը պայմանավորված էր ոչ թե երկրի ներքին առավելություններով, այլ ԵԱՏՄ անդամակցությամբ, որը երաշխավորում է աշխատուժի, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ շրջանառություն միության անդամ պետությունների միջև:
Խոշոր ՏՏ ընկերությունների հարկային ներդրումը
Գծապատկեր 5.
Խոշոր ՏՏ հարկ վճարողների ցանկը բացահայտում է մի շարք հետաքրքիր միտումներ: 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 45.9 մլրդ դրամի եկամուտ՝ 123 մլն դրամով ավելի քիչ, քան 2023թ-ի նույն ժամանակահատվածում: ՏՏ ընկերությունների ներդրումը ընդհանուր հարկային եկամուտներում նվազել է 4.8%-ից մինչև 4.4%:
Synopsys Armenia-ն առաջատարն է՝ ապահովելով վճարված շահութահարկի 12%-ը (1.1 մլրդ դրամ): Սակայն ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից ութի դեպքում վճարած հարկերը նվազել են: Հատկապես զգալի անկում է գրանցվել Veeam Armenia, VMware, DataArt և EPAM ընկերությունների դեպքում, ինչը հիմնականում պայմանավորված է եկամտային հարկի նվազմամբ:
ՏՏ ոլորտի անկման պատճառները
1․ ՀՀ դրամի արժևորում. 2022 թվականի սկզբին մեկ դոլարը արժեր 480 դրամ, իսկ այժմ՝ 386 դրամ: Դրամը ներկայումս ամենաարժևորված արժույթն է փոխարկելի արժույթների շարքում: Այս արժևորումը բացասաբար է անդրադառնում արտահանմանը կողմնորոշված ոլորտների, այդ թվում՝ ՏՏ ոլորտի վրա: 2022-ին դրամի արժևորման հետևանքով շատ տեղական ՏՏ ընկերություններ սնանկացան, սակայն այս միտումը չերևաց ընդհանուր վիճակագրության մեջ՝ օտարերկրյա, հատկապես ռուս ծրագրավորողների մեծ ներհոսքի պատճառով: 2024-ի սկզբին դրամի հետագա արժևորումը (404-ից 386 դրամ մեկ դոլարի դիմաց) նպաստեց ՏՏ ոլորտում նոր սնանկացումների (Կարդացեք ավելին՝ Դրամի դրամա․ Ինչո՞ւ է արժեզրկվում և արժևորվում դրամը): Ի տարբերություն նախորդ շրջանի, այժմ աշխատուժի ներհոսք չկա, այլ նկատվում է ՏՏ մասնագետների արտահոսք:
2․ Հարկային քաղաքականության փոփոխություններ. Հայաստանում հարկահավաքությունը դարձել է ինքնանպատակ: Շրջանառության հարկը փոքր և միջին ձեռնարկությունների համար բարձրանում է 5%-ից մինչև 10%՝ 2025 թվականին: Միևնույն ժամանակ, հարևան Վրաստանը ՏՏ ընկերությունների համար սահմանել է ընդամենը 1% հարկ, ինչը գրավիչ է դարձնում այդ երկիրը Հայաստանի ՏՏ ընկերությունների համար:
Կարևոր է նշել, որ Հայաստանի ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները մոտենում են ավարտին: Սերտիֆիկացված ՏՏ ընկերությունների համար նվազեցված 10% եկամտահարկի դրույքաչափը կավարտվի 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ շահութահարկի արտոնությունները արդեն ավարտվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ին: Այս արտոնությունների ավարտը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությանը և զարգացմանը, հատկապես հաշվի առնելով հարևան երկրների առաջարկած ավելի գրավիչ պայմանները:
Երևանում կյանքի թանկությունը. ՀՀ դրամի արժևորման պատճառով Հայաստանը դարձել է ավելի թանկ օտարերկրյա մասնագետների համար: 2022-2023 թվականներին Երևանում բնակարանի վարձակալության գինը նույնիսկ գերազանցում էր Մոսկվայի գները: Սա նվազեցնում է Հայաստանի երկարաժամկետ գրավչության ապահովումը: Երևանի բարձր կենսական ծախսերի մասին մենք գրել ենք Երևանը Մոսկվայից ավելի թանկ է վերլուծությունում:
Կապիտալի արտահոսք. Վերջերս Հայաստանում նկատվում է կապիտալի արտահոսք և ներհոսքի կրճատում: ՏՏ մասնագետները եկան կապիտալի հետ և հեռանում են դրա հետ: Կապիտալի արտահոսքի միտումները մենք նկատել ենք դեռ տարվա սկզբին, ինչպես քննարկվել է Կապիտալի արտահոսք հոդվածում:
Դեպքերի ուսումնասիրություն. Առաջատար ՏՏ ընկերություններ
Երկարաժամկետ հետևանքները և հնարավորությունները
ՏՏ ոլորտի ներկա իրավիճակը ցույց է տալիս զարգացման ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտությունը: 2022-ի ՏՏ մասնագետների ներհոսքը ժամանակավոր էր, և երկարաժամկետ քաղաքականությունը չպետք է հիմնվի դրա վրա:
Կառավարության՝ հարկահավաքությունը որպես հիմնական ցուցանիշ դիտարկելը կարող է վտանգել երկարաժամկետ հարկային արտոնությունների ռազմավարությունը, որն անհրաժեշտ է կայուն ՀՆԱ աճի համար:
Առաջարկություններ
1․ Հարկային քաղաքականության վերանայում: Հարկային բեռի թեթևացումը կարող է օգնել տնտեսական անկման պայմաններում: Հարկահավաքությանը մենք քննարկել ենք այս նյութում՝ Հայաստանը հարկում է ժամանակը․ Խաղ տնտեսական աճի հետ :
2․ Վանաձորը՝ որպես ՏՏ հանգույց: Քաղաքի ռազմավարական դիրքը Երևանի և Թբիլիսիի միջև կարող է օգտագործվել՝ հարկային արտոնություններով ՏՏ մասնագետներին գրավելու համար (կարդացեք նաև՝ Մասնավոր աշխատատեղերի 76 տոկոսը Երևանում է):
3․ Դրամի փոխարժեքի կառավարում: Ուժեղ արժույթը բացասաբար է ազդում ՏՏ ոլորտի և արտահանման վրա, սակայն արժեզրկումը կարող է խթանել պետական պարտքի աճը և կապիտալի արտահոսքը։ Այս հանգամանքով է պայմանավորված գրեթե 0-ական գնաճի պայմաններում ԿԲ տոկոսադրույքերը իջեցնելու տարակուսումը։ Այս հարցը արժանի է առանձին վերլուծության։
4․ Հասանելի բնակարանաշինություն: Չնայած կապիտալի ներհոսքը հիմնականում գնացել է բնակարանաշինություն, այս հարցը դեռ լուծում է պահանջում:
tvyal.com Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․