Նոյեմբերի 20-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Գյումրու աղբավայրը՝ մեկ շաբաթ շարունակ կրակի մեջ
Գյումրու կենտրոնական աղբավայրը շուրջ մեկ շաբաթ այրվում է, իսկ ծուխը լուրջ անհարմարություն է պատճառում Մուշ թաղամասի բնակիչներին։ Հրշեջները դժվարությամբ են հասնում կրակի օջախներին։
Firebird ընկերությունը նախատեսում է 500 մլն դոլարի ներդրում Հայաստանում
ԱՄՆ դեսպանությունը ողջունել է ընկերության՝ արհեստական բանականության ոլորտում մեծածավալ ներդրման որոշումը՝ նշելով դրա կարևոր դերը հայ-ամերիկյան հարաբերություններում։
Արարատ Միրզոյան․ Թուրքիան ու Ադրբեջանը՝ երկու առանձին գործընթաց
ԱԳ նախարարը պատասխանել է Հաքան Ֆիդանի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար կարևոր են թե՛ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը, և թե՛ Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացումը։
«Ագարակ» մաքսակետում բացահայտվել է խոշոր ծխախոտի խմբաքանակ
ՊԵԿ-ը Իրանից եկող բեռնատարներում հայտնաբերել է 6530 տուփ առանց ակցիզի ծխախոտ։ Վերջին մեկ ամսում կանխվել է 31 830 տուփի ներմուծում։
Կառավարությունը հաստատեց 2025թ. ձմեռային զորակոչը
Զորակոչը կանցկացվի 2026 թ. հունվարի 7–31-ը, իսկ զորացրումը՝ հունվարի 8–31-ը։
Կազմակերպությունների ու աշխատողների թվի վերաբերյալ նոր տվյալներ
2025-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում գործել է 69,661 կազմակերպություն, 758,827 գրանցված աշխատողով։ Միջին աշխատավարձը կազմել է 282,568 դրամ։
Վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելը աճել է 18.3%-ով
2025-ի սեպտեմբերի վերջի դրությամբ վարկերի ծավալը կազմել է 403.4 մլրդ դրամ, որից 81.7%-ը՝ դրամով։
Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերին կհատկացնի 1 մլրդ դրամ
20 համայնքում կմեկնարկեն 24 նոր սուբվենցիոն ծրագրեր։ Ընդհանուր համաֆինանսավորումը կհասնի 17.052 մլրդ դրամի։
Հայաստան–Վրաստան համագործակցություն գյուղատնտեսության ոլորտում
Թբիլիսիում քննարկվել են հայկական կոնյակի մեքենաների արագ անցման, ինչպես նաև իզոտոպային փորձաքննության արդյունքների փոխճանաչման հարցերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/03 22:00
Մարտի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/03 19:19
Մարտի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 3-ի բիզնես լուրերը
2026/03/03/ 22:00 -
Մարտի 3-ի կարևոր լուրերը
2026/03/03/ 19:19 -
Տեսլականների համադրություն՝ դեպի ընդհանուր նպատակ․ միասնական թիմի գաղտնիքը
2026/03/03/ 18:26 -
Կառուցողական քննարկում՝ աղմուկի փոխարեն․ խոսքի ուժը թիմում
2026/03/03/ 18:18 -
Իրանից ցամաքային անցակետով երկու հայ է Հայաստան ժամանել
2026/03/03/ 18:06 -
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանի ԱԳ նախարարին
2026/03/03/ 17:38 -
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
2026/03/03/ 17:13 -
Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերը
2026/03/03/ 16:04 -
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱՀ նախարարի հետ քննարկել է թոշակների բարձրացման հարցը
2026/03/03/ 16:02 -
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
2026/03/03/ 15:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․