«Թել-Սել» ընկերությունն ազդարարեց բաժնետոմսերի թողարկման մասին
Լուրեր |
«Թել-Սել» ընկերությունն ազդարարեց բաժնետոմսերի թողարկման մասին, ըստ որի այսուհետ հնարավոր կլինի ընկերության բաժնետեր դառնալ։ Բաժնետոմսեր կարելի է ձեռք բերել սեպտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 30-ը:
Շուրջ 1,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով թողարկված բաժնետոմսերից յուրաքանչյուրի տեղաբաշխման արժեքը՝ 400 դրամ է։ Իսկ ահա առաջին գնման նվազագույն քանակը՝ 10 բաժնետոմսն է։
Բաժնետոմսերի տեղաբաշխումն էլ իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, այդպիսով՝ նպատասելով Հայաստանում ներդրումային շուկայի կայացմանը։
«Թել-Սել»-ի ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանի խոսքով՝ բաժնետոմսերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ «Telcell Wallet» հավելվածի օգտատերերը, բաժնետոմսեր կարող են գնել հավելվածում՝ պարզ և արագ։ Բաժնետոմսերը թողարկվելու են շուրջ չորս միլիոն թվաքանակով և հասանելի արժեքով։
Չնայած, որ բաժնետոմսերի գնման մշակույթը դեռևս մեր երկրում լայն տարածում չունի, սակայն «Թել-Սել»-ի գլխավոր տնօրենի տեղակալը կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքացի իրական հնարավորություն կունենա գնել և իր առաջին քայլերը կատարել ներդրումային շուկայում՝ հանրային նշանակության ընկերությունում բաժնետոմս գնելու միջոցով։
https://youtu.be/4Br1JQ522Rg Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․