Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում. դիտեք ABNews.am կայքում
VOYAH ապրանքանիշի նոր պրեմիում դասի շքեղ մոդելը պաշտոնապես Հայաստանում է. դիտեք ABNews.am կայքում
Նոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և Իդրամից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում սկսվում է մեծ ճանապարհաշինություն․ ինչ է փոխվելու. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ի՞նչն է խոչընդոտում Հայաստանի տնտեսությանը առաջ շարժվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանը քննարկում է որոշ ամերիկյան ապրանքների վրա 125% մաքսատուրքի չեղարկումը. Bloomberg
Ինչու է արժույթի տատանումը գլխացավանք դառնում բիզնեսի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ նպատակով է ՊԵԿ-ն օգտագործում արհեստական բանականությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս 5 ոլորտները փոխել են մարդկանց կյանքը․ ինչպես դառնալ միլիարդատեր՝ մեկ գաղափարով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պետդեպարտամենտում կկրճատեն ավելի քան 130 բաժիններ եւ ավելի քան 700 պաշտոններ
Ինչի վրա կծախսվի 5 միլիոն եվրոն․ կառավարությունը հաստատել է նոր ծրագիր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար. դիտեք ABNews.am կայքում
Վանաձորում բացվեց գերճշգրիտ սարքավորումներով հագեցած Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 49 մլն դրամի օգնություն կտրամադրի Սիրիայի բնակչությանը
Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը հայտնվել է հայկական շուկայում. ահազանգ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Intel-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել ավելի քան 21,000 աշխատակիցների

Առողջապահության նախարարությունը դադարեցրել է որոշ դեղերի շրջանառությունը

Հլս 18, 2024 14:32
75

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Առգո-Ֆարմ» ՍՊ ընկերությանը 16.07.2024 թ. տրվել է կարգադրագիր՝ «Ասկորբինաթթու գլյուկոզով (ասկորբինաթթու, դեքստրոզ (դեքստրոզի մոնոհիդրատ) դեղահատեր, 100 մգ+877մգ; N40 պլաստիկե տարայում (արտադրող՝ «Ֆարմստանդարտ-ՈւֆաՎԻՏԱ» ԲԲԸ, 450077, ք. Ուֆա, փ. Խուդայբերդինի 28, Ռուսաստան» սերիա՝ 010124, պիտանելիության ժամկետ՝ 01.02.2025 թ., դեղի շրջանառությունը ՀՀ-ում դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված 15.07.2024 թ. թիվ EL/01/1019-24 գրությունը և ի լրումն 16.07.2024 թ.. ստացված փորձաքննության եզրակացությունը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրանցման հավաստագրի իրավատեր «Ֆարմստանդարտ-ՈւֆաՎԻՏԱ» ԲԲԸ-ն իրականացնում է վերոնշյալ դեղի 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսի 13-ը արտադրված բոլոր սերիաների հետկանչ՝ նորմատիվ փատաթղթին (սպեցիֆիկացիա)՝ «լուծելիություն» կետով որակի անհամապատասխանություն հայտնաբերման հիմքով։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսի 13-ը արտադրված բոլոր սերիաների օգտագործումից։