Միջազգային առևտրի վիճակագրական ամփոփում 18․06․2024թ․ Նավթի գներն աճել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.91%-ով և կազմել 80.17 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.50%-ով և կազմել 84.08 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր): NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.11%-ով և կազմել 2339.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.02%-ով և կազմել 29.58 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.59%-ով և կազմել 980.20 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ): LME. Գունավոր մետաղների գներ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 2501.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.78%-ով և կազմել 9665.50 դոլար, կապարի գինն աճել է 0.79%-ով և կազմել 2156.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 17467.00 դոլար, անագի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 32148.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.73%-ով և կազմել 2815.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.78%-ով և կազմել 51301.51 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27150.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա: Ամերիկյան ինդեքսներն աճել են ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 38778.10 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 5473.23 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.95%-ով և կազմել 17857.02 կետ: Եվրոպական ինդեքսներ Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 18068.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 7571.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 8142.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 1126.25 կետ: b24.am