ԱրարատԲանկն առաջարկում է լիզինգի գրավիչ պայմաններ՝ մինչև 35% հետվճարի հնարավորությամբ
Լուրեր |
ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբլիզինգի առաջարկով:
Ապրիլի 18-20-ը տեղի կունենա Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը։
Եռօրյա էքսպոյի ընթացքում ԱրարատԲանկի տաղավարի մոտ այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները՝տրամադրելով խորհրդատվություն ևպատասխանելով ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։
Այս տարի ԱրարատԲանկը ներկայանում է բացառիկ առաջարկով՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում՝ առաջարկելով լիզինգի գրավիչ պայմաններ՝ մինչև 35% հետվճարի (cashback) հնարավորությամբ:
«ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4BUSINESS) նախաձեռնություն - ՎԶԵԲ վարկային գիծ ծրագիր՝
• Հիմնական միջոցների ձեռքբերում՝ տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, գյուղատնտեսական տեխնիկա,
• Էներգախնայող շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ բազմաբնակարան շենքերի)։
Հետվճար տրամադրվում է լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով։
https://youtu.be/_y8Wq6hH9jo
Լիզինգառուներին տրամադրվում է նաև՝
• հավելյալ 20% հետվճար, եթե լիզինգառուն Արցախի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում, և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող է համարվել տեղահանվածների աջակցության որևէ ծրագրի շահառու,
• հավելյալ 15% հետվճար (մինչև 60,000 եվրո), եթե առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում լիզինգառուի գրանցված աշխատակիցների նվազագույնը 10%-ը կամ 10 անձը հանդիսանում են «տեղահանվածներ»:
GEFF ծրագիրը ներառում է՝
• Կանաչ տնտեսության ներդրումներ (լիզինգ),
• Նվազագույնը 20% էներգախնայողություն ապահովող տեխնոլոգիաներ,
• Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում,
• Ռեսուրսախնայողություն՝ ջրօգտագործման, նյութերի կիրառման/թափոնի առաջացման կրճատում,
• Հետվճար՝ լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով՝ արևային ՖՎ կայանների, արևային ջրատաքացուցիչների, էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքների, արևային մարտկոցների համար,
• Հետվճար՝ լիզինգի գումարի մինչև 10%-ի չափով՝ էլեկտրոմոբիլների ձեռքբերման դեպքում:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․